Ինչքան շուտ սկսվի պատերազմը, այնքան լավ․ Հովիկ Աղազարյան

«Հրապարակ»-ը գրում է․ «Ընտանյոք հանդերձ Արցախ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում մասնակցում է Անվտանգության խորհրդի արտագնա նիստին և արդեն հանդես է եկել ելույթով։ Հատկանշական է, որ Արցախում ԱԱԽ նիստ է հրավիրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ռիսկային» հայտարարությունից հետո և Ադրբեջանի կողմից իրականացվող խոշորագույն զորավարժությունների ժամանակ, թեև երեկ պարզ դարձավ, որ վարչապետն Արցախ է մեկնել «ձեռքի հետ» որդու՝ Արցախում ծառայող Աշոտ Փաշինյանի ծննդյան օրը շնորհավորելու։ Կարո՞ղ է՝ պատերազմի վտանգ կա, որ նման հրատապ նիստ է հրավիրվել Արցախում, հարցրինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Նախ հաստատենք ևս մեկ անգամ, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում, և դա պարզ ա։ Երկրորդը, ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք այսքան պաշտպանված չի եղել, որքան այսօր։ Եվ երրորդը՝ արդեն որպես ինչ-որ իմաստով էդ ճանապարհներն անցած մեկը, 1988 թվից սկսած՝ իր համեստ մասնակցություն ունեցած էդ երևույթներին, ես՝ ինքս, միգուցե մի քիչ տգեղ հնչի, բայց կարծում եմ, որ ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար, և էնքան վատ մեր հակառակորդների համար։ Որովհետև էսօր մեր ազգը էսպիսի համախմբվածության աստիճան ունի, և հետևանքները շատ․․․»,-այսպիսի կարծիք հայտնեց Հովիկ Աղազարյանը։ -2016 թվականի ապրիլին սկսվեց պատերազմը, ի՞նչ շահեցինք։ -Ես հիմա նկատի ունեմ, էն ժամանակ մեր իշխանությունները դրան պատրաստ չէին, էն ժամանակ դժվար թե Սերժ Սարգսյանի ասելով շարքային ժողովուրդը ոտքի կանգներ․․․ չնայած՝ գնացին, փառք Աստծու։ -Չէ, Առանց Սերժ Սարգսյանի ասելու էլ ոտքի կանգնեցին, Սերժ Սարգսյանի ասելուն ո՞վ էր նայում։ -Ճիշտ եք․․․ իսկ հիմա դա կլինի մասսայական։ Էն ժամանակ մասսայական չէր, շատ գեղեցիկ էր, շատ կարևոր էր, բայց մասսայական չէր։ -Այսինքն՝ Նիկոլ Փաինյանն եկել է, որ պատերա՞զմ հաղթի, եկել է, որ ժողովրդին ուղարկի ճակատ և պատերազմի միջոցո՞վ այս խնդիրը լուծի։ -Աշխարհում չկա որևէ մեկը, որ ձգտի պատերազմի, որևէ մեկը չկա, նույնիսկ էն ամենաղեկավարները, որ վերցնենք համեմատենք, ոչ մեկը չի ձգտում պատերազմի։ Ամեն մեկը ձգտում է, որ իր երկրի համար ստեղծի կենսագործունեության առավելագույնս ընդունելի պայմաններ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ թե ձգտում է պատերազմի, պատերազմի ձգտող քաղաքական գործիչը չի կանգնի  Ազգային ժողովի առաջ և հայտարարի, որ Արցախի հարցի լուծումը պետք է լինի այնպիսին, որ ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։ -Եվ դա պետք է լինի պատերազմի՞ միջոցով։ -Ուզում եմ ասել՝ մենք էսօր էնքան համախմբված ենք, որ եթե էսօր պատերամզ եղավ, դա լավագույն տարբերակը չի լինի Ադրբեջանի իշխանությունների համար, չեմ ասում՝ ժողովրդի համար։ -Մենք ապրիլյան պատերազմին հարյուր զոհ տվեցինք։ Նույնիսկ, եթե պատերազմ լինի և մենք Բաքուն էլ հետը գրավենք, բայց տանք էլի ևս հարյուր զոհ, մենք ուզո՞ւմ ենք դա, մենք պատրա՞ստ ենք մեզ, մեր զավակներին ուղարկել նորից մահվան բերան։ -Չէ, ես կարծում եմ, որ էնպես պետք է լինի, էդ զոհերի թիվը, Աստված չանի, եթե դա լինի, պետք է համալրվի իմ տարիքի մարդկանցով։ -Դուք պատրա՞ստ եք գնալ այդ քայլին։ -Իհարկե»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am