Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:Այս մասին գրում է Հայկական ժամանակը: «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - ասել է Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ եւ մասնակցությունը համատեղ նիստին: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայնք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը: Այսպիսով՝ Ադրբեջանը փաստորեն, ինքն է փորձում բառախաղ անել. ՀՀ Անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելն ամենեւին չի նշանակում, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ ձայն տվել Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը