ՀՀ քաղաքացիները Փաշինյանին տվե՞լ են բանակցությունները պատերազմով փոխարինելու մանդատ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստեփանակերտ՝ նախաձեռնելով Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա լավ մեսիջ էր իր ձևի մեջ, բայց ցավոք կրկին կաղեց բովանդակային կողմը: Բանակցությո՞ւն, թե՞ պատերազմ Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ նա նպատակը շփոթում է միջոցի հետ և ձևին ավելի կարևոր տեղ տալիս, քան բովանդակությանը: «Խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: ... Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,-մասնավորապես նշել է վաչապետ Փաշինյանը: Նրա խոսքից բխում է, որ պաշտոնական Երևանը որպես գլխավոր նպատակ է դիտարկում Արցախի ներգրավվածությունը հակամարտության բանակցություններում: Դա միջին վիճակագրական քաղաքացու ականջի համար հաճելի ձևակերպում է, բայց բաց է մնում այն հարցը, որ եթե Ադրբեջանն ու միջնորդները չեն ընդունում Արցախի ներգրավման Երևանի մոտեցումը, ապա ո՞րն է լինելու դրանից հետո Փաշինյանի քայլը: Նա չի՞ մասնակցելու բանակցություններին: Բայց չէ՞ որ դա փակուղի է մտցնելու բանակցային գործընթացն ու մեծացնելու է պատերազմի հավանականությունը: Ընդ որում՝ Ադրբեջանն այդ դեպքում կունենա ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ իրավունք: Ինչ խոսք, պատերազմն էլ է հակամարտության կարգավորման սցենար, բայց ՀՀ քաղաքացիները Փաշինյանին տվե՞լ են բանակցությունները պատերազմով փոխարինելու մանդատ: Իհարկե՝ ոչ: Մեկ այլ հարցադրում անենք Փաշինյանի հնչեցրած մոտեցման կապակցությամբ: Եթե Փաշինյանը չհասնի Արցախը բանակցային սեղանին նստեցնելու իր նպատակին, բայց ստիպված մասնակցի բանակցություններին, ապա դա չի՞ նշանակում, որ Փաշինյանը դրանից հետո կորցնելու է դեմքն ու կշիռը ինչպես ներհայաստանյան լսարանի, այնպես էլ դրսի մոտ: Հետևաբար՝ չի կարելի բանակցություններից առաջ մեկքայլանոց կոմբինացիա մտածել ու մանկական մատի ենթարկվել՝ սեփական նախաձեռնությամբ: Սրանք տարրական բաներ են, բայց, ցավոք, մենք այդ մակարդակի դիվանագիտություն ունենք այս փուլում: Ո՞րն է Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում Բանակցային գործընթացում շատ ավելի կարևոր է «ինչ», այլ ոչ թե «ինչպես» հարցի պատասխանը: Այսինքն՝ հայկական կողմը պետք է հստակեցնի իր սկզբունքներն ու նշի այն կարմիր գծերը, որոնցից մեկ միլիմետր անգամ հետ չի կանգնի՝ անկախ բանակցային մասնակիցների կազմից: Կարևորը ոչ թե բանակցության մասնակիցների կազմն է, այլ բանակցության արդյունքը: Ի դեպ, Հայաստանը ոչ թե պետք է բանակցային գործընթացում իր տեղն ու դերը նվազեցնի, այլ ձգտի տեղ բացել Արցախի համար ու նրա դերն ավելացնել, բայց ոչ Հայաստանի հաշվին: Ինչ մնում է պաշտոնական Երևանի դիրքորոշման բովանդակային կողմին, ապա Փաշինյանը կրկին խուսափեց այն ներկայացնելուց: «Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները»,-նշել է Փաշինյանը: Փաշինյանն ասում է, որ իր նպատակը լեզվակռիվը չէ, բայց դա զարմանալի մոտեցում է, քանզի հակամարտության բանակցությունը, ըստ էության, լեզվակռիվ է և բանակցելուց առաջ դու պետք է քո մեկնաբանությունը հրապարակավ ներկայացնես 3 սկզբունքների ու 6 տարրերի շուրջ, այլ ոչ թե գնաս, տեղում հասկանաս, թե ով ինչպես է մեկնաբանում դրանք: Պարզ չէ՞ որ Ադրբեջանը Արցախին կարող է տալ լայն ինքնավարության կարգավիճակ, բայց իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայկական կողմը պետք է հիմա հրապարակավ հայտարարի, որ իր համար սկզբունքային է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու այդ իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելը: Փաշինյանը հենց այսպիսի ձևակերպումներից է խուսափում, ինչն էլ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս: Հայ-ադրբեջանական բանակցությունները մեղր բաժանելու գործընթաց չեն: Ի վերջո, գործ ունենք թշնամի պետության հետ: Բանակցությունները, այո՛, լեզվակռիվ են, այն էլ՝ կոշտ: Բայց լեզվակռվից առաջ, այսպես ասած, խելքակռիվ պետք է լինի: Ուստի՝ բանակցությունից առաջ պետք է բովանդակային կետեր ու հստակ սկզբունքներ նշես, որպեսզի և՛ մեր հանրությունը, և՛ միջազգային հանրությունը, և՛ Ադրբեջանն իմանան, թե որոնք են այն սահմանագծերը, որոնցից հետ չի կանգնելու հայկական կողմը: «Ես արցախցի չեմ»-ը՝ խուսափողականություն Եվ այսպես, Փաշինյանը խուսափում է Արցախի հարցով իր առարկայական տեսակետները ներկայացնելուց: Դա երկու բան կարող է նշանակել: Կամ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու դիրքորոշում չհայտնելով՝ փորձում է պահել իր «հեղափոխական» կուսությունը, կամ էլ՝ Փաշինյանը պարզապես տեսակետ ու պատկերացում չունի, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը և այդ իսկ պատճառով իր միակ մոտեցումն է դարձրել «Ես արցախցի չեմ, ինձ Արցախը չի ընտրել և ուրեմն ես չեմ կարող ներկայացնել Արցախը բանակցություններում» փակուղային տարբերակը: Թե ինչ զարգացումների է բերելու փաշինյանական այս դիրքորոշումը, դժվար չէ կռահել: 7or.am Հ.Գ.: Ուշագրավ է, որ Փաշինյանը ցանկություն է հայտնում մասնակցել Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործին: Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, մեր ժողովրդին բաժանել է սևի ու սպիտակի, նպաստել է ներքին թշնամանքի ձևավորմանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ: Փաստորեն:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am