Դեռևս քաղաքական գործիչները և փորձագետները լուրջ վերլուծության կենթարկեն Հայաստանի Վարչապետի և Արցախի Հանրապետության Նախագահի ելույթները երկու պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ինչպես նաև նրանում ընդունված որոշումները: Սակայն այսօր արդեն կարելի է կատարել որոշ ընդհանրացումներ: Վարչապետի խոսքը կարելի որակել որպես բանակցային գործընթացում հայկական կողմերի գործունեության քաղաքական ուղեցույց և նպատակը համանախագահողներին պատասխանելը չէր: Մեծ հաշվով, ըստ իս, կարելի է արձանագրել. 1. Հայաստանի Վարչապետը բանակցային գործընթացում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը: Գնդակը այլևս համանախագահողների և Ալիևի դաշտում է: 2. Հայաստանի Վարչապետը բանակցային գործընթացը վերադարձնում է քաղաքական քննարկումների դաշտ՝ տեղ չթողնելով ռազմատենչ հռետորաբանության և պատերազմական սցենարի իրականացման համար: 3. Ըստ էության Վարչապետը բանակցային օրակարգից բացառեց տարածքների հետ կապված քննարկումները՝ զրկելով Ադրբեջանին պատերազմով խնդիրը լուծելու իրավունքը ՛՛լեգալացնելու՛՛ որևէ հնարավորությունից: Անշուշտ սրանք ընդամենը առաջին տպավորություններն են և վերլուծություններով հավելյալ հիմնավորումների կարիք են զգում:
Խոսրով Հարությունյանի գրառումը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը