Հակասություններ՝ «Իմ քայլ»-ում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունը ավելի են խորանում: Խմբակցության անդամները միմյանց մեղադրում են դիլետանտիզմի մեջ՝ համոզված լինելով, որ իրենք ավելի պատրաստված են խորհրդարանական աշխատանքի համար: Շատերը իրար նույնիսկ չեն բարևում՝ համարելով, որ իրենց համար վիրավորական է գտնվել միևնույն խմբակցությունում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
