«Սովորաբար, Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին հաջորդում են պատերազմական գործողություններ։ Ադրբեջանը մշտական լարվածության մեջ է պահում հայերին։Մենք թուրքի նման ուսուցիչ ունենալով՝ միշտ վատ աշակերտ ենք մնում։ Թուրքը մեզ ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, ԵԱՀԿ-ն ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, հասարակություն, պատրաստվեք, որ հանկարծ չպարտվեք, որովհետև ձեր պարտությունը՝ ոչնչացում է։ Իսկ մենք չենք պատրաստվում․ մենք հիմար աշակերտ ենք, որովհետև դասեր չենք քաղում:Ժողովրդին ո՛չ թե վախեցնել, այլ նախապատրաստել է հարկավոր»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս ամսին ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը :
«Ասում են՝ աննախադեպ զորավարժություն, ի՞նչն է աննախադեպ․ սումգայիթյան ջարդից հետո ոչ մի բան էլ աննախադեպ չէ։ Ձեռքին արմատուրա էր՝ դրանով խփեց, զենք էր՝ զենքով խփեց, ավտոմատ հայտնվեց՝ ավտոմատով կրակեցին։ Երբ գոռում են՝ գայլը, գայլը գայլը, օրերից մի օր էլ չեն հավատա, ու իրական գայլը կուտի մեզ:Երբ անընդհատ ասում են՝ աննախադեպ, դա սովորեցնում է վտանգին, մինչդեռ պետք է մտածել ավելի լուրջ՝ մասնավորպես զենքի ձեռքբերման մասին, որով կարելի է հակահարված տալ թշնամուն»,- ասում է Վարդանովն ու հավելում, որ ո՛չ թե գոռալ, այլ աշխատել է պետք։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը