«Ադրբեջանի զինված ուժերն այսօր առավոտյան 200 կմ-ից թիրախավորել և խոցել են 30 մետր ճշգրտությամբ » .Վան Համբարձումյան

«Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։ Դրանք  տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը մեզ համար նորություն չէ։ Այսօր առավոտյան «Պոլոնեզի» հաշվարկներն են տագնապով արվել, որը նոր են ձեռք բերել Բելառուսից։ Մյուս առումներով այս զորավարժություններում աննախադեպ ոչինչ չեմ տեսնում»,-Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը նշեց  առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: «Զորավարժության ընթացքում զինվորները փորձելու են նոր դիրքեր գրավել և կանգնեցնել հակառակորդի հակահարվածը։Այս ամենն իրականության մեջ եղել է 2016 թվականի ապրիլին։ Իրականության մեջ որևէ աննախադեպ բան չկա, թուրքը պատրաստվում է, և բնական է, որ հակառակորդը ձեռք է բերել նոր զենք և դրանք կիրառում է»,- նկատեց Վովա Վարդանովը։ «Այս զորավարժություններն իրենց բնույթով ու տեխնիկական հագեցածությամբ աննախադեպ են։Աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն զարգանում է, ինչը շատ բաների մասին կարող է խոսել, որ այս զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում։ Այս զորավարժություններում ադրբեջանական զինուժի առջև դրվել է բավականին բարդ մարտական առաջադրանք։ Եթե նախկինում Ադրբեջանի զինված ուժերը նախապես ստանում էին օբյեկտի տվյալները և խոցում, հիմա ադրբեջանական հաշվարկների առջև ավելի բարդ խնդիր կա, նրանք են հայտնաբերում և խոցում։ Այսօր առավոտյան 200 կմ-ից թիրախավորել և խոցել են 30 մետր ճշգրտությամբ։ Թիրախներն ընտրված են հայկական դիրքերի նմանությամբ»,- սա էլ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի կարծիքն է: «Այս զորավարժություններն աննախադեպ են նաև նրանով, որ, եթե նախկինում ադրբեջանական ավիացիան աշխատում էր վերգետնյա թիրախների վրա, ապա այսօր նրանք գնել են հատուկ թիրախներ, բարձրացրել օդ և կործանիչներով խոցել, այսինքն՝ պատրաստվում են օդային մարտերի։Առաջին անգամ կիրառվել է հակատանկային կառավարման կոմպլեքս, որը կարող է թիրախավորել 2 կմ-ի վրա։ Զինատեսակներ կան, որոնք երբեք չեն կիրառվել, դրանք արդեն խոսում են շատ բաների մասին, սա նշանակում է, որ, երբ պատերազմ սկսվեց, ադրբեջանական զինուժն իր ուժերը սահմանագծից տեղափոխելու է մինչև Երևանի խորքերը։ Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել է, որ 2019 թվականը լինելու է վճռորոշ։ Տարին, կարելի է ասել, նոր է սկսվում, բայց նրանք արդեն երրորդ զորավարժությունն են անցկացնում:Պատահական չէ, որ այս զորավարժություններն ընթանում են Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ, որը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, և այդ ճնշումները կլինեն»,- ընդգծեց Վան Համբարձումյանը։  

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am