ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում: Լուսանկարը հրապարակել է պատգամավորը՝ երեկ Գեղարքունիքի մարզում մարզը ներկայացնող պատգամավորների և մարզպետի հանդիպումից: Այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկինում զբաղեցնում էր Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
Ուսումնասիրելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովի պաշտոնական կայքում 2018 թ.-ի օգոստոսի 1-ին ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնում Հայկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ Սարգսյանը չի ներկայացրել ժամացույցի առակայությունը այն դեպքում, երբ պետական պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող ցանկացած ունեցվածք:
Հայկ Սարգսյանը նույն հայտարարագիրը ներկայացրել է նաև որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Այսինքն՝ ըստ հայտարարագրի՝ նրա ունեցվածքը չի ավելացել: Ըստ հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ և 5000 ԱՄՆ դոլար: Ստացվում է՝ եթե Հայկ Սարգսյանը տար նույնիսկ իր մեկ տարվա ամբողջ եկամուտը, այդ ժամացույցը գնել չէր կարողանա:
politik.am
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը