Հասանովը թող փորձի հարվածել Ստեփանակերտին. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական կողմն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության Զաքիր Հասանովի այն սպառնալիքներին, թե հրաման կտա հրետակոծել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը, եթե Հայաստանը, իբր, չդադարեցնի ադրբեջանական բնակավայրերի ռմբակոծումը:
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի…»,- մասնավորապես` Հասանովի հոխորտանքին արձագանքել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
