Համացանցում հայտնվել է սեփական հանրահավաքից փախչող Պորոշենկոյի լուսանկարը
Համացանցում հայտնվել է սեփական նախընտրական հանրահավաքից հապճեպ փախչող Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը: Հանրահավաքը տեղի է ունեցել Ժիտոմիրում: Բանն այն է որ հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել հետևյալը. ռադիկալները փորձել են ձախողել հանդիպումը ընտրողների հետ, և Պորոշենկոյի ելույթի ժամանակ վանկարկել են «Ամո´թ, խայտառակությո´ւն»: Պորոշենկոն էլ չի լռել ու ազգայնականներին անվանել է «Սրիկաներ»:
