Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց, որ ներդրվել է ծրագիր, որն այնպես է մշակվել, որ հիվանդանոցը պետք է ունենա համապատասխան հիվանդներին բուժելու հնարավորություն։
Հիշեցնենք,որ Մի քանի հիվանդանոցների գլխավոր բժիշկներ հարց են ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Բժիշկները հիշեցնում են նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ փետրվարի մեկից մեկնարկում է գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիր, և որ պետպատվերը կգործի ընդամենը երկու հիվանդանոցում։ Հիվանդանոցների տնօրենները հայտարարում են՝ ուղղորդել պետպատվերը բացառապես այդ երկու հիվանդանոցներ՝ թաքնված կոռուպցիա է և նշում են, որ իրենց հիվանդանոցները ևս ունեն այդ ծառայությունները մատուցելու անհրաժեշտ պայմանները։
«ՀՀ-ում ամենասկզբում եղել է ընդամենը երկու հիվանդանոց՝ Էրեբունի ԲԿ-ն և Հերացին, այժմ ապարատային հնարավորություն ունեն ևս մի քանի հիվանդանոցներ։ Սա կյանք փրկող ծրագիր է, եթե հաջողվի՝ մենք հավելյալ միջոցներ կգտնենք ծրագրի համար։ Եթե կլինեն այլ հիվանդանոցներ, որ կկարողնանան էդ փակ ցիկլը անել, մենք իրենց էլ կներգրավենք»,-ասաց նախարարը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը