«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, եւ հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը: Այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` այդ բնակարանից գողացած ապրանքների մեջ եղել են Մանվել Գրիգորյանի դիմանկարով մեդալներ: Թե կոնկրետ ինչ մեդալների մասին է խոսքը, դեռ պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, որ գողությունը կատարելու համար նաեւ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Հակոբ Մեղապարտ» տպագրատան գլխավոր տնօրեն Բագրատ Քեռյանի որդին` Էդգար Քեռյանը, որին իրավապահները չեն կալանավորել` հաշվի առնելով նրա առողջական խնդիրները:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը