Արցախի մասնակցության տպավորություն՝ Ալիեւի հետ հանդիպումից առաջ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Թեեւ նիստի օրակարգի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ նման շտապ միջոցառման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահները՝ ոչ հասցեական, սակայն պատասխանել էին Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով՝ որպես բանակցային ձեւաչափը միակողմանիորեն փոխելու անթույլատրելի փորձեր։ Այդ հայտարարությունից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր իսկ հայտարարությունից, մյուս կողմից՝ չի կարող ուղղակի մասնակցել բանակցությունների, որոնց ընթացքում չի քննարկվելու Արցախի մասնակցության հարցը։ Այս հարցերի համախումբն է Նիկոլ Փաշինյանին ստիպել Անվտանգության խորհրդի արտագնա ու արտահերթ նիստ անցկացնել Արցախում։ Ի՞նչ ուղերձ կհղվի Ադրբեջանին ու համանախագահող երկրներին այդ նիստի արդյունքներով, պարզ կդառնա այսօր։ Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ սա փորձ է Ալիեւի հետ հանդիպումից առաջ որոշակի տպավորություն թողնելու, որ Արցախն անուղղակիորեն մասնակցում է բանակցային գործընթացին, եւ այդպիսով հիմնավորելու Ալիեւի հետ հանդիպումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Ասեմ 3 պատճառ՝ ինչու է Փաշինյանն անցել այս հարձակումներին․ Սուրեն Սուրենյանց (video) Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Ռուբեն Ռուբինյան, արի պապայիցդ խոսենք․ Արմինե Ադիբեկյան (video) Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, հենց որ ստանան այն. Արամ Օրբելյան Արա՛, Քոչարյանին էլ կալանավորել ես, բայց մեկ է՝ Պուտինը էդ քայլը չի անելու․ Սամվելյան (video) Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյեն. ՊՆ #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ ասեմ՝ ինչու հենց հիմա․ Սուրենյանց (video) Նիկոլի հորը տեսե՞լ եք․ Արմինե Ադիբեկյան (video) Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ Իրինա Յոլյանին չընտրեցին Ռոբերտ Քոչարյանին այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am