ՆԱՏՕ-ն Երեւանից զգուշացրեց Ադրբեջանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, եւ ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի: Երեւանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երեւանում ՆԱՏՕ շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման: Կովկասի խաղաղության եւ կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական եւ խաղաղասիրական իդեալներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով եւ մարդասիրությամբ, այլ նաեւ գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով: Կովկասի խաղաղության վտանգումը բերելու է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի խեղման՝ նկատի ունենալով այն, որ Կովկասը գործնականում ոչ միայն Մերձավոր Արեւելք չէ եւ ավելի մոտ, ուղղակի սահմանակից է Եվրաատլանտյան տիրույթին, այլ դե ֆակտո այդ տիրույթի մաս է իր քաղաքական կազմությամբ եւ բաղադրությամբ, թեեւ աշխարհագրորեն դուրս է Կովկասից: Պատերազմը Կովկասում նշանակում է պատերազմ Եվրոպայում, ընդ որում՝ պատերազմ, որտեղ անմիջական ներկայացվածություն ունեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Ընդ որում, այդ պատերազմը կամ շարունակվելու է Եվրամիության սահմանին անվերջանալի նոր քաոսով, կամ էլ, մեծ հաշվով, ավարտվելու է Թուրքիայի հաղթանակով: Ու թեեւ Անկարան ՆԱՏՕ անդամ է, սակայն դա լինելու է հաղթանակ նաեւ ՆԱՏՕ-ի նկատմամբ, հենց ՆԱՏՕ անդամությունը հաշվի առնելով: Կովկասում պատերազմն այդ իմաստով ծուղակ է լինելու ՆԱՏՕ-ի համար, եւ Եվրաատլանտյան հանրությունն իր արդեն էլ ավելի անմիջական քթի տակ ունենալու է Ռուսաստանին հաղթած Թուրքիա, որը դե ֆակտո տնօրինելու է մինչեւ Հեռավոր Արեւելք ու Չինաստան տնտեսա-քաղաքական տարածությունը: Խոշոր հաշվով, հենց այդ հեռանկարները «ինստիտուցիոնալ» կերպով կանխելու համար է նաեւ ՆԱՏՕ-ն մի կողմից գործակցում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, մյուս կողմից՝ ձեւավորում իր ենթակառուցվածքային հենակետերը Հայաստանի հյուսիսային հարեւան Վրաստանում: Այդ իմաստով, ի դեմս ՆԱՏՕ-ի, Հայաստանն ունի Կովկասի խաղաղության հուսալի դաշնակից, որը, անշուշտ, խաղաղության աներկբա երաշխավոր լինել չի կարող, առնվազն քանի դեռ հագեցած չէ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Վրաստանում, սակայն կարեւորագույն գործընկեր է քաղաքական կանխարգելման տրամաբանության տեսանկյունից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am