Վերջին հրաժեշտն`այսօր
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ ժամը 17:00-ին տեղի կունենա Արցախում զոհված զինծառայող Արմենակ Մերսի Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 14:00-ին: Զորամասի ԻՍՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տնից: Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988թ., ԶՈՒ-ում ծառայում է 2006թ.-ից: Զորամասի ՆԱՎ առբերման դասակի վարորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Նոդարիկ Արտաշի Մարգարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 13:00-ին՝ Լոռու մարզի Գուգարք (Մեղրուտ) գյուղից: Նոդարիկ Մարգարյանը ծնվել է 1963թ.: Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցուց: Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից:
