Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը քաղցկեղի հետ կապված հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նկատելով, որ Հայաստանում քաղցկեղը հնարավոր չէ անվճար բուժել, հետևաբար նախարարի նախկինում հնչեցրած հայտարարությունները պոպուլիզմ են։
Ի պատասխան, նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ իր հայտարարությունները ներկայացվել են խեղաթյուրված. «Խոսքերը պետք է ներկայացնել այնպես, ինչպես դրանք ասվել են և պետք չէ դրանք փոխել, երբեմն էլ՝ նենգափոխել։ Ես երբեք չեմ ասել, որ քաղցկեղի բուժումն անվճար է, մենք ասել ենք՝ քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում: Քաղցկեղ ախտորոշման դեպքում քաղաքացին մշտապես վճարել է բուժման՝ քիմիաթերապիայի, ճառագայթման և վիրահատության գնի 80 տոկոսը, իսկ պետությունը՝ 20 տոկոսը, սակայն այժմ համավճարի մասը՝ այսինքն՝ այն մասը, որը վճարում էր քաղաքացին, պետությունը վերցրել է իր վրա»։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը