Մի՛ խոսեք հերոսների անունից և ձեր ֆեյքոտ ու փնթի երազանքները մի՛ վերագրեք Սմբատ Այվազյանին

ՄԻ ԽՈՍԵՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՁԵՐ ՖԵՅՔՈՏ ՈՒ ՓՆԹԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ՄԻ ՎԵՐԱԳՐԵՔ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Օրերս Առաջին ալիքով եթեր դուրս եկավ Ցվետանա Պասկալևայի <<Նվիրյալները>> հաղորդաշարի հերթական հրաշալի հաղորդումը՝ այս անգամ նվիրված ազատամարտիկ, պետական, հասարակական, քաղաքական գործիչ, <<Հանրապետություն>> կուսակցության հիմնադիրներից Սմբատ Այվազյանին: Հաղորդման վերջում նշմարվում էր մի «միտք», ըստ որի՝ Սմբատ Այվազյանը երազում էր այսպիսի ֆեյք իշխանափոխության և այսօրվա հեղափոխական Հայաստանի մասին: Սմբատ Այվազյանին չճանաչողները կարող են և հավատալ այդ թեզին, որովհետև նա որպես ընդդիմադիր 2008-ի ընտրությունների ժամանակ և դրանից հետո ձգտում էր հասնել իշխանափոխության: Իսկ նրան ավելի լավ ճանաչող ընկերներն ու զինակիցները դժվար թե նույն կարծիքին լինեն, որովհետև, ինչպես ֆիլմում է նկատվում` նա ազնիվ էր, իսկ ազնիվ և հայրենասեր հայը չէր կարող հավանության արժանացնել այս ամբողջ կեղծիքը, խաբեությունն ու սուտը: Նրան մոտիկից ճանաչողները այս ֆիլմում փաստում են, որ դեռ երիտասարդ տարիներից Սմբատ Այվազյանը երազում էր Արցախը տեսնել Հայաստանի հետ վերամիավորված: Մինչդեռ <<հեղափոխական>> իշխանությունը նախ ամենավերջին վախկոտի նման հրաժարվում էր բանակցել նաև Արցախի անունից, հետո սկսեց վերելակային խաղեր տալ Ալիև-կրտսերի հետ, հետո նորից հայտարարվեց, թե Արցախի անունից հանդես գալը ճիշտ չէ: Համենայն դեպս` Վազգեն Սպարապետն այդպիսի դիրքորոշում չուներ, իսկ բոլորն էլ գիտեն, որ Վազգենն ու Սմբատը զինակիցներ ու գաղափարական համախոհներ էին, եթե չասենք` շատ ու շատ ավելին: Բոլորն էլ գիտեն, որ նա թեկուզ և եղել է 2008 թվականի իրադարձությունների մասնակից, բայց մարտի 1-ի մասնակից չի եղել, նաև գիտեն, որ նա երբեք չի դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքը, և կարծում եմ` երբեք չէր կարող հավանել Նիկոլ Փաշինյան քաղաքական կերպարը: Պատերազմի բովով անցած մարդը չէր կարող ընդունել «ընդդեմ»-ը, նրանց պայքարը «հանուն» էր: Կարծում եմ` Սմբատ Այվազյանը իրականում ուրախանում էր հայրենիքի և պետության հաջողություններով, իսկ մարդկանց անձը նրա համար երրորդ պլանում էր: Այդ տեսակը երբեք չէր պայքարի անձերի դեմ` երբեք: Նրանց համար ցանկացած հայ մարդ իր արժեքն ուներ: Նա քննադատում էր ելույթներով, հրապարակախոսական հոդվածներով ու հարցազրույցներով: Երբեմն շատ խիստ դատապարտում էր արատավոր երևույթներն ու մարդկանց, բայց այդ ամենի հիմքում երբեք չենք նկատել թույն, ատելություն, անհանդուրժողականություն, կամ թշնամանք: Դա բացառված էր, որովհետև պատերազմի բովով անցած այդպիսի ցանկացած մարդու տեսակը չի ունենում հայազգի թշնամի: Հայազգի հակառակորդը նրա գաղափարների մեջ չէր կարող տեղ ունենալ: Իմ այն հարցին, թե ինչպես կվերաբերվեր Սմբատը այս ամենին, նրա զինակից մոտ ընկերն ասաց` «...թող ոչ ոք և երբեք իր վրա պատասխանատվություն չվերցնի, և նրա փոխարեն միարժեք պատասխան չտա այդ և մնացած բոլոր հարցերին: Իսկ եթե ուզում եք ինքներդ Ձեզ համար մոտավոր պատկերացնել, թե ինչպես կվերաբերվեր Սմբատը արդեն ամբողջ այս գործընթացին, ապա` ինքներդ Ձեզ հարցրեք, և փորձեք պատասխանել` իսկ ինչպե՞ս կվերաբերվեր Վազգենը այս ամենին...»: Այստեղ կարծիքները կարող են շատ տարբեր լինել, բայց կարծում եմ, ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցի պատասխանը կլինի միարժեք` Վազգենը, Սմբատը, և շատ շատերը այսօրվա իրավիճակի դեմ ընդվզելու էին շատ կոշտ ձևով ( մեկ անգամ դա եղել է` 1998-ին ): Հավանաբար դա շատ լավ ընկալում է նաև այսօրվա իշխանությունը, և հաստատապես դրանով էր պայմանավորված այն, որ Վազգեն Սպարապետի 60 ամյա հոբելյանը նույնիսկ մի ֆեյսբուքյան «լայվ»-ի, կամ գրառման էլ չարժանացավ, իսկ Սմբատ Այվազյանի 60 ամյակին նույնիսկ կառավարությունից ոչ ոք չկար: Դե կարող ա հհշական թերմացքի քուրմ, գաղափարական պապա ԼՏՊ-ն իրեն վատ զգար: Կարելի է միայն ենթադրել, որ նա մոտավորապես այն դիրքի վրա կլիներ, ինչպես որ Վազգենը կվերաբերվեր այս ամենին: Իսկ Վազգենը չէր թողնելու, որպեսզի ղարաբաղյան հարցով ինչ-որ մեկը թպրտար: Բացի ղարաբաղյանը հարցը, Վազգեն Սարգսյանը և Սմբատ Այվազյանը իրենց գիտակցական կյանքում, կարծում եմ` ԵՐԲԵՔ չէին հանդուրժի հայկական ավանդական ու պատմական արժեքների ոտնահարումը, աղանդների, օտարամոլության և համասեռամոլների օգտին իրականացվող քարոզը, ոտնձգությունները հայկական մշակույթի և կրթության վրա, որ արվում է այսօրվա այլասերված հեղափոխական Հայաստանում: Այնպես որ, Ձեր կարծիքը ձեզ պահեք, պարոնայք, և միանշանակ մի արտահայտվեք նրանց անունից, ովքեր, ցավոք սրտի չկան այսօր մեզ հետ: Մի փորձեք կայանալ անմահ հերոսների անունից ձեր էժան կարծիքն արտահայտելու միջոցով: Չի ստացվի` ժողովուրդը բոլորին հատ հատ ճանաչում է: Սմբատ Այվազյանի նմանները պետք է կանխեին այս թավշյա աղետը, սակայն ափսոս, մահը տարավ նրանց մեզանից… Հետգրություն Մի խորհուրդ կա այս ամենի մեջ: Եթե ուզում եք գնահատական տալ այսօրվա որևէ երևույթին, ապա` մի լսեք ոչ մեկին, ինքներդ Ձեզ մի հարց տվեք` «...իսկ ի՞նչ կասեր Վազգենը այս ամենի մասին...»: Փորձեք ազնվորեն պատասխանել, և առնվազն` լռել:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am