Քոչարյանը կխոչընդոտի Ղարաբաղի հանձնումը

Օրեր առաջ անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ահազանգել էր. «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»: «Հաջորդ առաջարկները» շատ ավելի շուտ եղան, քան սպասում էինք: Քոչարյանը մարգարե չէ, Քոչարյանը չէր տիրապետում ինչ որ կոնֆիդենցիալ տեղեկատվության (հենց գոնե այն պատճառով, որ անազատության մեջ է), բայց Քոչարյանի ասածները բառացիորեն օրեր անց դարձան իրականություն։ Քոչարյանը միակն էր, որը հաշվարկեց դա եւ միակն էր, որը հրապարակային ձեւակերպեց իր մտահոգությունը։ Անազատության մեջ գտնվող Քոչարյանը պարզվում է, շատ ավելի տեղեկացված է եւ շատ ավելի աշխատանքային մարզավիճակում է, քան ազատության մեջ գտնվող քաղաքական դաշտը եւ նրա մեծ ու փոքր լիդերները։ Համանախագահների հայտարարությամբ իրավիճակը փոխվեց։ Մենք արդեն չենք կարող ձեւացնել, թե ոչինչ չի կատարվել, թե Հայաստանում հին կյանքն է։ «Լայվերի իշխանությունը» հասավ տրամաբանական հանգրվանի. միջազգային հանրությունը ստիպում է նստել բանակցությունների՝ կոնկրետ օրակարգով ու կարգավորման կոնկրետ շրջանակներում։ Ու հիմա ամիսներ ի վեր ձգվող հարցերը նոր սրություն են ստանում. արդյո՞ք, Քոչարյանի բանտարկությունը հենց Ղարաբաղի հարցի համատեքստում չէ, արդյո՞ք, Քոչարյանին մեկուսացնելը հենց այդ նպատակի համար չէ։ Արդյո՞ք, «սահմանադրական կարգի տապալման» եւ Սիլվայի անհեթեթությունների՝ Ջհանգիրյանա-ՀՔԾ-ական սցենարը հենց Ղարաբաղի հարցի համատեքստում չէ՞։ Սրանք շատ կոնկրետ հարցեր են, որոնք վաղը ստանալու են կոնկրետ պատասխաններ։ Հանրությունը պահանջելու է այս հարցերի պատասխանները։ Լայվերով խաղաղություն եւ առավել եւս պատերազմ չես կարող շահել։ Անազատության մեջ գտնվող Քոչարյանն ասում է, որ ինքը խանգարելու է Ղարաբաղի հանձնումը, որտեղ էլ որ լինի։ Պատմական տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ։ Մեզ սպասում է ծանր փուլ, ամենեւին՝ ոչմանկապատանեկան։ Top-News.am

դիտվել է 29 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ռուսաստանը կանգ չի առնելու․ Նիկոլի հիստերիկ ձերբակալությունները չեն փրկելու նրան»․ Սարգսյան (video) Իրինա Յոլյանը խայտառակեց «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին․ իրավիճակը լարվեց (video) «Որնա՞ ձեր հարցը, ուղիղ ասեք. Յոլյանը փակեց Վահագն Ալեքսանյանի բերանը» (video) Կպատմե՞ք՝ ոնց Փաշինյանը թաքուն կտրեց այդ ճանապարհը. Գեղամ Մանուկյանը՝ Յոլյանին (video) Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am