«Ջանջուղազյան իջիր». բողոքի ակցիայի մասնակիցները «դըմփ-դըմփ-հու» արեցին

Կառավարության շենքի դիմաց   գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում էին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպում : Նրանք բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 60 անգամ ավելացնել գրավատների պետական տուրքերը: Ջանջուղազյանն է այս նախաձեռնության հեղինակը:  Ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին, որ իջնի և իրենց հանդիպի վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանը, սակայն նրանք չէին իջնում ներքև: «Ասում են ժողովուրդ, ժողովուրդ, ի՞նչ ա, մենք էսքան մարդ ժողովուրդ չե՞նք, որ չեն իջնում»,-լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց հավաքվածներից մեկը: Կանանցից մեկն էլ նկատեց, որ եթե այսպես շարունակվի՝ կարտագաղթեն: «Սաղ օր հեռուստացույցով ասում են՝ եկեք, եկեք, գան ի՞նչ անեն: Ինչի՞, չե՞ն տեսնում, որ մենք էսքան գալիս կառավարության դիմաց բողոքում ենք. չե՞ն տեսնում, որ ամեն ինչ այնպես չէ, ոնց ներկայացնում են: Մարդիկ դրսում աշխատանք ունեն, գան՝ ի՞նչ անեն»,-սրտնեղած ասած կինը: Ակցիայի մասնակիցները նկատում են, որ այս որոշման ընդունմամաբ գործազրկության թիվը աճելու է, քանի որ բոլոր գրավատները կփակեվեն ու մարդիկ կզրկվեն աշխատելու հնարավորությունից: «Եկեք թարս նստենք, դուզ խոսենք, ոնց ասում են, 20 տարի Հանրապետական կուսակցությունը, որին բոլորս մեղադրում ենք օյ–օյ երկիրը քանդել են, տնտեսավարողներին ճնշել են, էդքանը չե՞ն մտածել, որ կարելի է սրանց վրա ֆինանսական բեռ դնենք, որ ճռռալով տան, որ քսան տարի մտածել ենք՝ թալանչի են»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հայկ Սահակյանը: Հարցին լուծում տալու համար, ակցիայի մասնակիցները պատրաստ են մինչև անգամ փողոց փակել: Նրանք կառավարության դիմաց սկսեցին շարժման խորհրդանիշ դարձած հայտնի «Դըմփ-դըմփ-հու»-ն:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am