«Եթե մենք համաձայն չենք մի նախագծի համար, նշանակում է՝ իշխանությունը մերժո՞ւմ է». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի պատրաստվում ընդդիմության՝ կառավարության բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրենսդրական նախաձեռություններին խորհրդարանում դեմ քվեարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստում չընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից առաջադրված երկու նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնությունները: Դրանցով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: Նախագծերի չընդունումից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ քննադատություններ հնչեցրին՝ մասնավորապես նշելով,  որ իշխանական խմբակցությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ չի ընդունում կառավարության բացասական եզրակացությամբ նախագծերը: Ալեն Սիմոնյանը հերքեց նման մոտեցմամբ առաջնորդվելը։ «Եթե մենք համաձայն չենք մի նախագծի համար, նշանակում է՝ իշխանությունը մերժո՞ւմ է: Քառօրյայում ընդդիմության կողմից եղան օրենսդրական նախաձեռնություններ՝ ուսման վարձի տարաժամկետմանը և զինվորական ծառայությունից խուսափածներին վերաբերող, որոնք ընդունվեցին: Իսկ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագծի հետ կապված մենք աշխատում ենք»,-ասաց Սիմոնյանը: Նա նշեց՝ ինչպես ավելի վաղ էր ասվել՝ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է այդ հարցը: Սիմոնյանը նշեց՝ չի կարելի ասել, որ նախագիծը միանշանակ մերժվել է: Հիշեցնենք՝ նույնաբովանդակ նախագիծ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր նաև նախորդ գումարման ԱԺ-ում: Սակայն լիագումար նիստում այն բավարար ձայներ չէր ստացել: Դրանից հետո, հիմք ընդունելով կառավարության առաջարկները, ԼՀԿ-ն փոփոխություններ էր կատարել նախագծում, որով այն չէր տարածվելու ապագայի վրա, այլ՝ մինչև 2018-ի նոյեմբերը նախնական կալանքի տակ գտնվածների: Ալեն Սիմոնյանը նշեց՝ կոնկրետ պարզ չէր, թե ում էր վերաբերում առաջարկված նախագիծը: «Այդ նախագծում կոնկրետություն չկար: Աքսիոմ չէ՝ ինչ ընդդիմությունը բերում է, իշխանությունը պետք է հաստատի և հակառակը։ Հիմա ես օրենսդրական նախաձեռնություն եմ առաջարկելու, որը միտված է լինելու խաղամոլությանը, խոցելի խմբերին գայթակղությունից զերծ պահելուն: Ընդդիմությունն ամբողջությամբ կո՞ղմ է քվեարկելու: Կարելի՞ է ասել, որ ընդդիմությունը սաբոտաժ է անում և խաղամոլության կողմնակի՞ց է. իհարկե ոչ: Քննարկումներ են, որ պետք է լինեն»,-ասաց Սիմոնյանը: Նա նշեց, որ առաջիկայում իշխանական խմբակցությունը հանդես է գալու մի քանի օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելուն: Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ ընդդիմադիր գործիչներն էլ միտումնավոր դեմ կքվեարկեն իրենց նախագծին, Սիմոնյանն ասաց՝ չի կարծում, թե ԱԺ-ում նման մթնոլորտ կա:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video) «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video) Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Ասեմ 3 պատճառ՝ ինչու է Փաշինյանն անցել այս հարձակումներին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am