Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը ղարաբաղյան շփման գծում: Ադրբեջանական կողմը, հարձակում գործելով ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա, կիրառում է ծանր հրետանի, տանկեր և ռազմական օդուժ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար, ընթանում են թեժ մարտեր: Երեկ տեղեկատվություն ստացվեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Զուգահեռ տեղեկատվություն է ստացվում, որ հազարավոր երկրապահներ ԵԿՄ-ական մեկնում են առաջնագիծ, կամավորներ` դիմում են սահմանների պաշտպանությանը:
Այսօր, սակայն, կարևոր է ամենագլխավոր հարցը` ինչո՞ւ այնուամենայնիվ Ալիևը գնաց պատերազմի վերսկսման ճանապարհով:
Պատասխանը հստակ էր` նա չուներ այլ ճանապարհ, քանի որ վաղուց մերժել էր բանակցություններով, երկխոսությամբ ԼՂ խնդիրը կարգավորելու ուղին: Միջնորդ պետություններին ու առհասարակ ողջ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով` Ալիևը հաստատեց, որ այլ ելք, քան իր երկրի քաղաքացիների կյանքի գնով իր «պահանջները» բավարարելով:
Այսօր էլ նա չի թաքցնում, որ չի վերադառնալու բանակցությունների սեղանին:
Ադրբեջանի ղեկավարը նաև ասել է, թե հակված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, մտադիր չեն գնալ «բանակցությունների՝ հանուն բանակցությունների»: «Մենք չենք ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի մայրերը լաց լինեն իրենց մահացած որդիների համար: Բայց մենք պահանջում ենք մեր իրավունքները»,- ասել է Ալիևը: Նա հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերն «ամենակործանիչ հարվածներն են հասցրել հայկական զորքերին՝ 1994 թվականից ի վեր»: «Ես կարծում եմ՝ ապրիլի 2-ը լավ դաս կլինի նրանց համար»,- գործակալության փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Ալիևն ու շարունակել՝ «Եթե հայ զինվորները չեն ուզում մահանալ, պետք է լքեն Ադրբեջանի հողը: Մենք չենք զավթում ուրիշի հողը»:
Բաքվի մարտավարությունը պարզ է. ապրիլի 2-ին գրոհեցին` նպատակ ունենալով` «առաջընթաց» ապահովել, սակայն հետ շպրտվեցին` ելման դիրքեր:
Արդեն երեք օր է հասարակությունը մղում է նյարդերի պայքար: Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հասարակությունը միահամուռ է` զգալով վտանգը, անկոտրում կամք է ցուցաբերում: Ժողովրդի մարտական ոգին բարձր է, բանակն իր բարձունքի վրա:
Նյարդերի պայքարը, նյարդերի պատերազմը հնարավոր է բավական երկար տևի, դրան բոլորս պետք է պատրաստ լինենք: Իսկ պատերազմը սկսողները` երբեք չգիտեն, թե այն ինչպես կարող է ավարտվել: Ադրբեջանը նախորդ անգամ պատերազմ սկսելու արկածախնդրության հետևանքները զգացել է սեփական մաշկի վրա:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը