Մարտահրավեր դոկտոր Ռուզիկին

Դավոսյան այցի աղմուկից հետո, թվում էր, թե   Աննա Հակոբյանն այլեւս երբեք չէր հետապնդի վարչապետ ամուսնուն պաշտոնական այցերի ժամանակ, առավել եւս ընտանիքի անդամներին էլ հետը չէր տանի ու փաստն այդ գաղտնի պահեր լրագրողների աչքից, որովհետեւ փոքր երկիր ենք ու ասեղը պարկում թաքցնել գրեթե լի լինում, այն հաստատ ինչ-որ պահի դուրս է գալիս ու ցավեցնում առաջին հերթին այն թաքցնողին: Սակայն դավոսյան այցից վարչապետի ընտանիքը, Սեյրան Օհանյանի տիկնոջն իր համառությամբ չզիջող Աննա Հակոբյանը հետեւություններ չարեց, այլ ավելի վատ պահեց իրեն՝ փորձելով հեգնել, զվարճանալ այցը լուսաբանող լրագրողների եւ իր բրյուսելյան վոյաժները գաղտազերծած լրատվամիջոցների վրա: Նախ հիշեցնենք, որ հունվարի 20-ին Փաշինյանի դավոսյան այցից հետո լրատվամիջոցները բացահայտել էին, որ տիկին Աննան ամուսնուն ուղեկցել է այնտեղ ու պետական այցը օգտագործել իր շրջագայության, երկիր տեսնելու նպատակով: Իհարկե, ավելի ուշ տիկինը դիմեց հակահարձակման՝պարզաբանելով, որ այսպես, թե այնպես սենյակը վարձվել էր ու իր համար հավելյալ ծախս չի արվել, սակայն եթե հավատանք տիկնոջը, միեւնույն է որեւէ կերպ չենք կարող ընկալել, թե ինչու պիտի պետական այցերին առաջին տիկինը պարտադիր մասնակցի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն  էլ նրան այս խանութից այն խանութ, սրճարանից, ռեստորան ուղեկցեն, որի մասին դավոսյան այցի վերաբերյալ հրապարակումներում անդրադարձ կար: Եւ ահա, այս աղմուկը դեռ չմարսած վարչապետն իր ընտանիքով նոր սկանդալի մեջ հայտնվեց: Չնայած նրանք խնամքով փորձել էին թաքցնել, տիկին Աննայի եւ դստեր՝ Մարիամի բրյուսելյան այցելությունը, սակայն լրատվամիջոցներին այդ տեղեկությունը հասու էր դարձել: Հենց այս փաստն էլ հունից հանել է թե տիկնոջը, թե ամուսնուն եւ իրենց հարիր մեկնաբանություններով են հանդես եկել: Այսպիսով՝ մինչ հայկական մեդիան սպասում էր, որ Աննա Հակոբյանը շատ կոնկրետ կհստակեցնի բրյուսելյան այցելության նպատակը, արդյոք այն այս կամ այն կերպ առնչվում է Աննա Հակոբյանի հանրային գործունեության հետ կամ պարզապես նշեր, որ այցը մասնավոր է եղել եւ պետական ապարատի որեւէ աշխատող իր թանկագին ժամանակը չի նվիրել վարչապետի ընտանիքի անդամների համար <<գիդ>> աշխատելու նպատակով, սրա փոխարեն տիկին Հակոբյանն այս թեմայի հետ կապված իր 2 գրառումներում՝ մեկը ֆեյսբուքյան, մյուսը հոդվածով, քամահրական ոճով է խոսում լրագրողների մասին, իսկ հոդվածում ուղղակի հեգնում, ծաղրում է Բրյուսել մեկնած լրագրողներին: Նա ինքնազրույցում քննարկում է մի քանի տարբերակ, թե ինչ կարող էին մտածել բրյուսելյան այցը լուսաբանելու մեկնած լրագրողները, երբ իրեն հանդիպելով դեմ առ դեմ հարց չեն տվել: Երբեմնի լրագրող առաջին տիկնոջ կարծիքով այդ լրագրողները գուցե շոկի են ենթարկվել Շվեցարիայի սկանդալային այցից հետո Բելգիայի փողոցներում կրկին տեսնելով Աննա Հակոբյանին, բայց ունեին երկու տարբերակ, կամ շոկից արագ դուրս գալ եւ տալ բոլոր հուզող հարցերը, կամ շոկից դուրս չգալ, հարց չտալ, անցնել, գնալ, բայց հասկանալ, որ դա արժեքավոր ինֆորմացիա է եւ պետք է գրվի ու արագ կապ տալ Հայաստանում գտնվող ընդդիմադիր գործընկերոջը,<<Այսիիիիիիիինչ, գիտես ինչ սենսացիա ունեմ քո համար, չես պատկերացնի ինչ եղավ, իրիկունը հյուրանոցից դուրս եկանք, որ գնանք մի տեղ նստենք, մեկ էլ դիմացներս դուրս եկան Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը: Պատկերացնո՞ւմ ես, էլի եկել են, ամբողջ օրը չէին երեւացել, երեւի ուզում էին թաքուն պահել, բայց բռնվեցին: Ուղղակի, լսի իրար դեմ դուրս եկանք, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք, տեսնում ես ինչ բոմբ ինֆո եմ ձեզ տալիս, տես հա, պարտք ես մնում ինձ)))))>>,- գրում է տիկին Աննան ու կրկին սարկազմով շարունակում մենախոսությունը: Իհարկե, ավելի ուշ, այդ <<շոկահարված>> լրագրողներն արձագանքեցին տիկնոջ զեղումներին, բացահայտելով, որ իրականում իրեն տեսել են ոչ թե փողոցում, այլ սրճարանում նստած՝ ապակիներից այն կողմ,ավելին տիկինն այդ անդրդվելի փորձել է դեմքը թաքցնել ձեռքերով, ինչից էլ լրագրողները նախկին գործընկերոջ նկատմամբ սոլիդարությունից ելնելով որոշել են չլուսաբանել այդ մասին: Բայց արիուտես Աննա Հակոբյանն է առաջ ընկել եւ նրանց մեղադրել ինֆոն պաս տալու մեջ: Իր լիրիկական հոդվածում մի բան անհերքելի է, որ տիկինը չի հերքում եւ ոչ մի փաստ, որ թե ինքը, թե դուստրը գնացել են Բրյուսել, մնացածն ինչպես ասում են ցույց է տալիս տիկնոջ ճաշակն ու արժեհամակարգը, որի դեմ մարտնչելը, կռիվ տալը, հակադարձելը զուր ժամանակի վատնում է: Մարդն այսպիսին է ընկալում իրականությունը,որ կարող է հանիրավի շառ անել գործընկերների վրա, ուղիղ չնայել ճշմարտության երեսին, մոռանալ լրագրողական անցյալը եւ բարձրաշխարհիկ տիկնոջ դիրքերից ղժժալ <<փողոցում վազվզող>> ու սենսացիա ման եկող լրագրողի վրա, մարդը հնարավորություն է ստացել,եկեք թույլ տանք, թող հագենա կյանքի ընձեռած բարիքներից: Ու չզարմանանք թեմային վարչապետի՝ իրեն սազական արձագանքից, ով թողնելով պետական գործերը, հազար ու մի լուրջ ու կարևոր հարցեր, որոնք իր ուսերին են, հոդվածը հրապարակելուց տաս ըրոպե հետո ափալ-թափալ կնոջ «հոդվածը» կախել իր էջին ու ինչպես գեղավարի երկիրն է կառավարում, այնպես էլ արձագանքել.«Արա, էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք...»։ Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am