Ադրբեջանն իրականացնում է Արցախի օկուպացված տարածքների բնակեցման քաղաքականություն. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը NEWS.am-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Արաքսավանի կառուցման ծրագիրը խախտում է Ժնևի կոնվենցիաները և դրանց Լրացուցիչ արձանագրությունները։ Մարտի սկզբին մեկնաբանելով Արցախի հարավում Արաքսավան բնակավայրի կառուցման ծրագրերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել է որպես Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ Արաքսավանի մասին հայտարարություններն «ակնհայտ հարձակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող երկարամյա բանակցային գործընթացի վրա»։ Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները։ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակի համար իր պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու փորձ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առավել մեծ վնաս է հասցնում ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումները բանակցային գործընթացի շուրջ,հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկողության լիարժեք մեխանիզմների ներդրման մերժումը, հասարակությանը խաղաղության նախապատրաստելու չկամությունը, հասարակական խաղաղարար նախաձեռնությունների տապալումը, պատերազմի քարոզչությունը, հայատյացության արմատավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը, Արցախի մեկուսացման փորձերը և այլն։ Նույնչափ մերկապարանոց են նաև ադրբեջանական կողմի մեղադրանքները Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների խախտման մասին։ Այդ հարցը վաղուց պաշտոնական Բաքվի կողմից ինչպես բազմաթիվ շահարկումների առարկա է դարձել, այնպես էլ բազմիցս հերքվել է: Արաքսավանի հարցը պետք է դիտարկվի Արցախի օկուպացված տարածքներից ևԱդրբեջանից հայ ներքին տեղահանվածների ու փախստականների մարդու իրավունքների ուկյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Այդ մարդիկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման քաղաքականության շրջանակներում ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված էթնիկ զտումների և տեղահանության զոհ են դարձել։ Ադրբեջանից և Արցախի օկուպացված տարածքներից հայ փախստականների և ներքին տեղահանվածների կողմից բնակության նոր տարածքներում հաստատվելը չի կարող քննադատության առարկա հանդիսանալ՝հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նյութական և բարոյական վնասի փոխհատուցում վճարել նրանց, այլև շարունակում են խախտել նրանց իրավունքները՝ խոչընդոտելով փախստականների հարցերով զբաղվող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների Արցախ այցերը։ Ընդհանուր առմամբ, Ժնևի կոնվենցիաների խախտման մասին Բաքվի մեղադրանքներն ավելի քան կեղծ են, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, մասնավորապես, Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի մասի բնակեցման պետական քաղաքականություն։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am