Համանախագահներն իրենց բաժին դասերը չեն քաղել. Ժամանակն է սթափվելու և լրջանալու. Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանի գրառումը. «Համանախագահները չեն կարող չգիտակցել, որ պատասխանատվության իրենց բաժինն են ունեցել Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին հրահրված պատերազմում: Համահարթեցված անատամ հայտարարությունները, իրերն իրենց անունով չկոչելը, Ադրբեջանի սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններին ոչ ադեկվատ արձագանքները՝ հանգեցրին Ադրբեջանի իշխանությունների մոտ ամենաթողության զգացողության, և արդյունքում՝ 2016-ի ողբերգությանը: Երեկվա հայտարարությունը փաստում է, որ համանախագահներն իրենց բաժին դասերը չեն քաղել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից, հակառակ դեպքում բանակցային գործընթացի մոտեցումներում առկա քաղաքական և ձևաչափային մոտեցումների տարբերությունները չէին կարող հայտարարության մեջ նույն նժարին դրվել ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամության հետ, և իհարկե չէին կարող հայտարարությունից դուրս մնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին հղումներն ու դրանց անվերապահ իրագործման անհրաժեշտության ամրագրումը: Համանախագահները կրկին Ադրբեջանին ամենաթողության ուղերձ են հղում...և վստահ եղեք, մեծ հաշվով, չկա տարբերություն՝ դա արվում է գիտակցված, թե ոչ այնքան, արդյունքը դրանից էապես չի փոխվում՝ առնվազն սկզբնական ընկալումների, գործողությունների պլանավորման և մեկնարկի փուլերում... Իսկ մենք ի՞նչ դասեր ենք քաղում, և քաղու՞մ ենք արդյոք այս իրավիճակից: Հասկացե՞լ են արդյոք մեր իշխանությունները, որ - բանակցային գործընթացի պատմությունն ուսումնասիրում, սերտում ու ընկալում են սեփական երկրում՝ առանց բարդույթավորվելու անդրադառնալով բոլոր նրբություններին և հարկ եղած դեպքում խորհրդակցելով գործընթացին անմիջական մասնակցություն ունեցած դերակատարների հետ, և ոչ երբեք երկրիդ պատերազմով սպառնացողի հետ, - պոպուլիզմը, իրականության հետ որևէ աղերս չունեցող խոստումները, եթե ինչ-որ սահմանափակ ժամանակ արդյունքներ կտան ու տալիս են ներքաղաքական գործընթացներում, անթույլատրելի են ու վտանգավոր արտաքին քաղաքականության ոլորտում, - չի կարելի չունենալ գործողությունների, քայլերի, որոշումների, հայտարարությունների ռիսկերի գնահատման ինստիտուտ, և արդյունքում՝ մտածել քայլն անելուց ու խոսելուց հետո միայն, երբ ռիսկերը բազմապատկված են ու դարձած լուրջ մարտահրավերներ, -նախաձեռնվող քայլերը, այն էլ այնպիսի լրջագույն տիրույթում, ինչպիսին Ղարաբաղյան կարգավորման գործընթացն է, պիտի մանրակրկիտ հաշվարկվեն, հիմնավորումներն անթերի լինեն և մինչև առաջին դեմքի կողմից կիրառվելը, հնարավորության շրջանակներում փորձարկվեն այլ մակարդակներով, - մենք պարտավոր ենք մտածված, հիմնավոր ու հետևողական աշխատել համանախագահների հետ, այդ թվում՝ բոլոր հնարավոր և անհնար եղանակներով թույլ չտալով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների դուրս մղումը գործընթացից, - անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների հնարավոր դրական որևէ կապիտալիզացիան արտաքին աշխարհում և մասնավորապես Ղարաբաղյան գործընթացում պահանջում է խորքային, հանդարտ և հետևողական աշխատանք, և ոչ երբեք «դըմփ-դըմփ-հու» մեթոդաբանության կիրառում դրսում, - սահմաններում լարվածության թուլացումը չի կարող և չպետք է միակողմանի ժամանակ ընձեռել Ադրբեջանին բարելավելու իր դիրքերի ամրությունը շփման գծում և քաղաքական դիրքավորումը բանակցային գործընթացում, - հակամարտության պատճառները, պատերազմը ու բանակցային տարիների իրողություններն անտեսելով հնարավոր չէ անդրադառնալ հետևանքների խնդրին, այդ թվում խաղաղության նախապատրաստման մշուշոտ ձևակերպումներին, այն դեպքում, երբ հակառակորդը չի հոգնում կրկնել՝ ուժն է ծնում իրավունք... Այս շարքը կարելի է շարունակել... Փորձեմ ամփոփել. 1. այլևս դառնում է անհնար բանակցություններն անվանել որևէ այլ կերպ, չի ստացվելու, համանախագահներն ազդարարեցին երկիմաստ փուլի ավարտը, 2. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների չվերադարձնելը բանակցային առաջնահերթ օրակարգ - Ադրբեջանին խրախուսելու է ավելի մեծ ու ծանր արկածախնդրության, 3. ձգտելով վերականգնել Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին՝ որևէ կերպ չի կարելի թույլ տալ նույն հարցում նահանջ առկա վիճակից, համանախագահների հայտարարության վերջին պարբերությունը պարունակում է լրացուցիչ մարտահրավերներ այս հարցում, 4. բանակցային մեկնարկը դեմք պահելու խնդիր է ունենալու- հիշեք - առաջնայինը պետության դեմքն է, ՀՀ և Արցախի շահերն ու անվտանգությունը, և ոչ երբեք որևէ անձի դեմքը՝ ով էլ նա լինի... Ժամանակն է սթափվելու և լրջանալու, ջանքերի համադրմամբ պետք է պայքարել կանխելու անցանկալի զարգացումները՝ բանակցային սեղանից մինչև սահմաններ… Համարում եմ անլուրջ ու անիմաստ որևէ կերպ անդրադառնալը համանախագահների հայտարարության հետ կապված պաշտոնական արձագանքներին»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am