Աշտարակցին սպառնացել է հրապարակել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկա մերկ լուսանկարները

Աշտարակ քաղաքի բնակիչը շանտաժի է ենթարկել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկան ու գումար պահանջել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` արարքը կատարու ժամանակ տղան եղել է անչափահաս: Նախաքննական մարմնի վարկածով` 2000 թ. ծնված տղան 2016 թվականի ընթացքում «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Աբովյան քաղաքի մի բնակչուհու հետ, որոնց շփումը համացանցի միջոցով շարունակվել է տեւական ժամանակ: 2018 թվականի փետրվար ամսին միասին գնացել են Ջրվեժ թաղամասում գտնվող «Ադամ» հյուրանոցային համալիր, որտեղ փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հյուրանոցում գտնվելու ժամանակ տղան աղջկա բջջային հեռախոսով մերկ ու գրկախառնված լինելու ժամանակ լուսանկարահանել է իրենց, այնուհետև լուսանկարներն ուղարկել իր «Instagram» սոցիալական կայքի էջին և դրանք պահել իր մոտ: Մեկ ամիս անց` 2018թ. մարտ ամսից, անչափահասն սկսել է աղջկան շանտաժի ենթարկել: Ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան պահանջել է նախ 20.000 ՀՀ դրամ գումար, ինչը աղջիկը նրան փոխանցել է: Մեկ ամիս անց` 2018թ. ապրիլին, տղան կրկին գումար է պահանջել` այս անգամ 10.000 ՀՀ դրամ: Դրանից հետո 2018թ. հունիսի 11-ին կրկին լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան ուզել է արդեն 30.000 ՀՀ դրամ: Պայմանավորված օրը հանդիպելով` աղջիկը նրան է փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար, քանի որ չի ունեցել այլ գումար, բայց տղային դա չի գոհացրել, եւ նա վերցրել է նաեւ աղջկա «Sayomi» մոդելի բջջային հեռախոսը` պայմանով, որ այն հետ կվերադարձնի պահանջված գումարի մնացորդը տալուց հետո: Ի վերջո, շորթման մասին հայտնի է դարձել իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ, անչափահասին առաջադրվել է մեղադրանք: Քրեական գործի դատական քննության փուլում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր է ճանաչել և խնդրել քրեական գործի վարույթը կարճել` համաներման որոշման համապատասխան կետի հիմքով: Տուժողը եւս չի առարկել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դատարանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և տղայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` համաներման ակտի կիրառմամբ: Ընտրված խափանման միջոցը` հսկողության հանձնելը, վերացվել է:

դիտվել է 722 անգամ
Լրահոս
«Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am