«Կա՛մ Փաշինյանը պետք է հրաժարվի իր իսկ հռչակած արդարացի նպատակադրումից, կա՛մ բանակցային գործընթացին մասնակցությունից». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում մանրամասն անդրադառնալով բանակցային գործընթացին՝ հանդես են եկել մեզ համար մտահոգիչ ձևակերպումներով։ Մասնավորապես, համանախագահների հայտարարության մեջ նշված է. «...Միևնույն ժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»։ Ակնհայտ է, որ հայտարարության այս հատվածը գրեթե ուղիղ պատասխանն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու մասին հայտարարությանը։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ վարչապետի՝ փաստարկված ու հիմնավոր այդ հայտարարությունը դիտարկում են որպես բանակցային գործընթացի շարունակականության նախապայման և անընդունելի համարում այն։ Ստացվում է, որ այս հայտարարությունից հետո կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի իր իսկ հռչակած արդարացի նպատակադրումից, կա՛մ բանակցային գործընթացին մասնակցությունից։ Դիվանագիտությունը, սակայն, ծայրահեղություններ չի սիրում, և մեր արտաքին քաղաքականությունն իրականացնողները պետք է կարողանան գտնել միջանկյալ տարբերակ՝ ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար։ Անթույլատրելի է հրաժարումը ինչպես բանակցային գործընթացից, այնպես էլ Արցախը բանակցային կողմ դարձնելու արդարացի պահանջից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, ի տարբերություն նման ձևաչափի նախկին փաստաթղթերի, նաև բավական մանրամասն ներկայացված են բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները, որոնք ըստ էության Մադրիդյան տարբերակի բաղադրիչներն են։ Ուշագրավ են ոչ այնքան այդ սկզբունքները, որքան համանախագահների հայտարարության մեջ դրանց հիշատակումն ինքնին։ Այս սկզբունքների ներկայացումը որոշակիորեն հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունը չի կիսում նախկին և ոչ մի իշխանության մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարծես յուրատեսակ հիշեցում է, որ բանակցություններն այդուհանդերձ ընթանում են նշված սկզբունքների շրջանակում»։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am