Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին.ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Meduza-ին
Meduza-ին տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն անդրադարձել է վերջին մի քանի օրերին ԼՂ սահմանի լարվածությանը.«Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը հարկ եղած հաստատակամությունը չի ցուցաբերում եւ շատ մեղմ դիվանագիտական լեզու է կիրառում: Արտաքին աշխարհի համար կանոն է հակամարտության կողմերին չնեղացնելն ու բոլորի հետ միատեսակ աշխատելը: Ադրբեջանի ղեկավարությունը սա ընկալում է որպես քարտ-բլանշ՝ իր քաղաքականությունը շարունակելու համար:Ահա Ալիեւը գալիս է Վաշինգտոն եւ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, հայտարարում է խաղաղությանն իր հավատարմության մասին, բայց միաժամանակ ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն է տալիս: Իսկ նրան գովաբանում են խաղաղությանը հավատարմության համար»: Դիվանագիտական ի՞նչ լուծում կա հարցին , Միրզոյանը պատասխանել է.«Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին, որը 1991 թվականին ինքնորոշվել է:Այս տարի մենք մեծ հանդիսավորությամբ նշելու ենք հանրապետության 25-ամյակը: Ղարաբաղի ճակատագիրը նրա ժողովրդի ձեռքում է Ադրբեջանը կհամակերպվի, եթե միջազգային հանրության կողմից հստակ եւ ճիշտ դիրքորոշում լինի այն մասին, որ անհնար է վերադառնալ անցյալ, եւս այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Դա մեզ դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ կընձեռի, որպեսզի մենք, որպես Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում առաջացած երկու անկախ պետություններ, միմյանց հարեւանությամբ ապրելու պարզ մեխանիզմ մշակենք: Մենք պատրաստ ենք դրան»:
