Ինչու է Փաշինյանի իշխանությունը համարվում «սորոսական»

Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա տարբեր պիտակներ են փակցվել։ Ամենատարածվածը «սորոսականի» պիտակն է։ Նոր իշխանություններին «սորոսականի»պիտակ փակցնողները համարում են Փաշինյանին ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի դրածոն, ինչը, մեր կարծիքով, սխալ է։ Փաշինյանի իշխանությանը «սորոսական» են համարում այն պատճառով, որ նրա թիմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ու հսկայական քանակով դրամաշնորհներ են ստացել Սորոսի ստեղծած հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ «Բաց հասարակության հիմնադրամներից»։ Փաշինյանի թիմում միայն Սորոսի հիմնադրամից չէ, որ դրամաշնորհ ստացածներ կան, բայց նրանց բոլորին տվել են «սորոսական» պիտակավորումը։ Ըստ այդմ՝ «սորոսականը» հավաքական ձևակերպում է։ Մարդը կարող է որևէ կազմակերպությունից դրամաշնորհ ստացած չլինել, բայց համարվել «սորոսական», և հակառակը (դրամաշնորհ ստանալու մեջ կրիմինալ չկա. «կրիմինալն» առաջանում է դրամաշնորհի օգտագործման ուղղությունից ու նպատակներից)։ Մի խոսքով, Փաշինյանի թիմում ինչ «ռանգի» մարդ ասես՝ կա, բայց կպել է «սորոսականի»պիտակը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդպես ստացվել։ Ասել, որ Փաշինյանը «սորոսական» է, պարզունակ մոտացում է, քանզի նա իրականում ոչմիբանական է։ Մեր պետությանն առնչվող ներքին ու արտաքին քաղաքական հարցերում նա կայուն տեսակետներ չունի։ Չկան Արցախի հարցի լուծման պատկերացում, հայ–ռուսական հարաբերությունների մասին հստակ մոտեցում, Արևմուտքի հետ հարաբերությունների հայեցակարգ և այլն։ Փաշինյանը չունի կայուն սկզբունքներ, աշխարհայացք և պատկերացումներ։ Նա պատրաստված չէ գաղափարապես և չունի պետության զարգացման տեսլական։ Փաշինյանը հայտարարել է, որ չունի «իզմեր»։ Իսկ եթե մարդ չունի «իզմեր», ապա նրա գլխավոր «իզմը» դառնում է, այսպես ասած, դատարկիզմը։ Փաշինյանի գաղափարական ու աշխարհայացքային դատարկությունն էլ փորձում են լցնել տարբեր շրջանակներ, այդ թվում՝ սորոսական։ Ու քանի որ վերջիններս ակտիվ են տեղեկատվական դաշտում ու հմուտ են չեղած տեղից աղմուկ բարձրացնելու գործում, ուստի դա պրոյեկտվում է Փաշինյանի վրա, ու նա դառնում է «սորոսական»՝ անկախ իր կամքից։ Փաշինյանի իշխանությունը չունի քաղաքական բովանդակություն։ Կա միայն ձև, բայց քանի որ այդպես հնարավոր չէ իշխանություն պահել, ուստի բովանդակային վակուումը լցնելու բնական գործընթաց է սկսվել։ Դատարկությունը լցնելու գործին ներգրավված են բոլոր շրջանակները, այդ թվում՝ Սորոսենք։ Թե ինչով, ի վերջո, կլցվի փաշինյանական իշխանության քաղաքական ու գաղափարական դատարկությունը, դժվար է ասել։ Առայժմ դատարկությունը լցվում է Բոլթոնով ու Սորոսով։ Դրա համար էլ Փաշինյանը «դարձել» է «սորոսական»։ Վաղը կլինի այլ բան, Փաշինյանը կհամարվի «այլբանական»։ Ի դեպ, Փաշինյանի իշխանության ապաքաղաքական բնույթն ու գաղափարական դատարկությունն են պատճառ դարձել, որ հանրային քննարկման թիվ մեկ թեման նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գերակտիվությունն ու արտասահմանյան շրջագայություններն են։ Եթե Փաշինյանի այցերն ունենային կոնկրետ նպատակներ ու առարկայական արդյունքներ ապահովեին, ապա հայ ժողովուրդը չէր նկատի Աննայի հետ նրա համատեղ այցերը։ Չէին նկատի Մարիամին ու նույնիսկ նրա իրական կամ վիրտուալ ընկերուհուն։ Բայց քանի որ դատարկություն է, ուստի մարդիկ սկսել են մտնել մատի ու մատանու արանքը, ինչը բնական է։ Դատարկությունը միշտ ինչ–որ բանով լցվելու հատկություն ունի։ Տվյալ դեպքում տեղեկատվական դաշտը լցվել է շոփփինգով, վոյաժներով ու հիմնադրամային «արկածներով»,որոնց հետ կապված լուրերը հիմնականում բամբասանքային բնույթ ունեն, բայց դա այն գինն է, որը պետք է վճարի փաշինյանական իշխանությունը դատարկության դիմաց։ 7or.am  Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am