Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունը՝ իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ

Ամերիաբանկն, ամփոփելով 2018թ. ընթացքում իր ԿՍՊ (Կորպորատիվ սոցիակալան պատասխանատվություն) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական եւ աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության եւ կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ եւ 9 մլն ՀՀ դրամ: Ընթացիկ տարում Բանկն ակտիվորեն շարունակում է հանդես գալ տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերով եւ տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է ուղղակիորեն երեխաների առողջության վերականգնմանը եւ համապատասխան բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը: Ամերիաբանկը 2017թ-ից ի վեր իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական ծրագրեր տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, ենթակառուցվածքային զարգացման` կատարելով 10,1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում: Բանկն առավելապես ներգրավվածություն է ունեցել կրթության ոլրտում` հատկացնելով շուրջ 412 մլն ՀՀ դրամ, եւ առողջապահության ոլորտում` 320 մլն ՀՀ դրամ: Կրթության ոլորտում տրամադրվել են կրթաթոշակներ ԲՈՒՀ-երին, դպրոցներին, միջոցներ են հատկացվել առանձին խմբերին, ինչպես նաեւ դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանը: Բանկը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի՝ ուղղված սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությանը: Հինգ տարի անընդմեջ Բանկի կողմից կազմակերպվել են տարբեր ուղղվածության աճուրդներ՝ Բանկի հաճախորդների եւ գործընկերների մասնակցությամբ, որոնց ընթացքում հավաքագրված գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից եւ ընդհանուր գումարով մոտ 300 մլն ՀՀ դրամ ուղղվել հրատապ օգնություն պահանջող հիվանդություններ ունեցող 135 երեխայի բուժմանը: Ամերիաբանկի աշխատակիցները եւս ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են հիմնականում մարզերում: Միաժամանակ գործում է բարեգործական հաշիվ, որի միջոցներն ուղղվում են բազմապիսի բարեգործական նախագծերի իրականացմանը: Ընթացիկ տարում Ամերիաբանկն ավելի ակտիվորեն խթանելու/աջակցելու է փոքր եւ միջին բիզնեսին, որի ներքո կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ` հիմնական միջոցառումներն իրականացնելով մարզերում: Ամերիաբանկը բարեգործական ծրագրերի մեծաքանակ հայտերի մեջ նախապատվությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են Բանկի որդեգրած ԿՍՊ քաղաքականությանը եւ ներկայացնում են մշակված, հստակ ծրագրեր:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am