Իշխանության կառուցվածքային թուլությունները

Իշխանությունը վերցնելու ընթացքում, ինչպես նաև՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանն աշխատում էր պահպանել սահմանադրական ձևականությունների մանրամասները։ Դրանով նա փորձում էր հասնել նրան, որ իր իշխանության ձևական լեգիտիմությունը լինի անթերի։ Անգամ այդ նպատակի համար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրաժարական տվեց ու վերընտրվեց վարչապետի պաշտոնում, հընթացս մտնելով «Գինեսի» գրքի մեկ տարվա մեջ ամենաշատ հրաժարական տված վարչապետների բաժնում։ Մինչդեռ, պահպանելով իշխանության ձևավորման ձևականությունները, Նիկոլ Փաշինյանը քիչ ուշադրություն դարձրեց իշխանության ձևավորման ոգուն ու տրամաբանությանը, ինչը կարճ ժամանակ անց դարձել է նրա թուլության և անկայունության հիմքը։ Կարելի է ասել, որ այս թուլությունն առաջացել է 3 հանգամանքների համադրմամբ․ հանրային բարոյականության անկում, քաղաքականության բացակայություն, թիմի բացակայություն։ Մինչդեռ այս պրոբլեմներից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդեն իսկ խարխուլ իշխանության պատճառ է։ Ընդհանրապես ասած, բարոյական նորմերի փոփոխությունը և անկումը հատուկ է ցանկացած հեղափոխության, որոնք հռչակվում են հենց նոր նորմերի հաստատման համար։ Բարոյական նորմերը տաբուների այն համակարգն են, որոնք կարգավորում են հասարակական կյանքը, և երբ յուրաքանչյուրը վստահ է, որ հանրության մյուս անդամն իր դաստիարակության կամ կրթության արդյունքում, ելնելով ամոթից կամ ավանդույթից, ինչպես նաև կենսափորձից, պահպանում է այդ կանոնները, ինքը և մնում է նույն տաբուների շրջանակում, դրանով իսկ հասարակական կյանքը դառնում է կանխատեսելի և կայուն։ Հեղափոխության ժամանակ առաջ եկավ պատերին խփելու և ասֆալտին պառկեցնելու նոր հրամայականը, ինչը քանդում էր «չի կարելիի» մասին հանրային հին պատկերացումները։ Դրան գումարվեց հայհոյական խոսքի ընդունելիության վերաբերյալ իշխանական նորաձևությունը։ Թմրամիջոցների ազատականացման, գեյության պրոպագանդայի, ավանդական արժեքների վրա հարձակումների պայմաններում էապես խաթարվել են մեր հասարակության անդամների վարքի ստերեոտիպերը։ Այսինքն, եթե նախկինում մարդիկ գիտեին՝ ինչպիսի վարքագիծ սպասել դիմացինից, ապա այժմ նրանք սկսում են հասկանալ, որ արդեն տաբուներ չկան, ամեն ինչ էլ կարելի է սպասել։ Սա մարդուն դարձնում է ագրեսիվ, և ինքնապաշտպանության համար նա ևս պատրաստ է ամեն ինչի։ Նույնը նաև քաղաքականության մեջ է․ չհասկանալով առաջնորդի մոտիվացիան, նրա շրջապատը և երկրորդային կապակցված մարդիկ սկսում են ձեռք բերել այնպիսի վարքագիծ, որը մի կողմից՝ նախկինում կհամարվեր անընդունելի, մյուս կողմից՝ ենթադրում են, որ հարաբերությունների հարափոփոխության մեջ կկարողանան իրենց նոր վարքագիծը կերցնել հասարակությանը՝ որպես հեղափոխության պահանջ։ Նիկոլ Փաշինյանի ներմուծած քաղաքականության առանձնահատկությունն այն էր, որ չէր նշվում որևէ քաղաքական նախապատվություն։ Միակ հարցը, որի շուրջ Նիկոլ Փաշինյանը համախմբեց հրապարակը, Սերժին մերժելն էր։ Այս խնդիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ կատարեց, սակայն նա չուներ սրան որևէ կառուցողական շարունակություն։ Միակ քաղաքական գիծը, որ հայտարարվեց՝ կոռուպցիայի դեմ պայքարն էր։ Թեև հայտարարվեց, որ կոռուպցիան Հայաստանում հաղթահարվել է, սակայն իրականում ոչ միայն հին սխեմաները չէին ջարդվել, այլև նոր իշխանությունները սկսեցին ներդնել նորերը։ Ի վերջո, կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն չհաջողվեց, այլ դարձավ պարզապես ծիծաղելի, և իշխանությունները դադարեցրին այս շոուները։ Այլ արդյունավետ քաղաքականություն չի առաջարկվել։ Տարբեր սպորադիկ քայլերը, ինչպես խանութներից ՀԴՄ կտրոններ պահանջելը, 10.000 աշխատող կրճատելը, պարգևավճարներ բաժանելը, բակերից ավտոմեքենաների կմախքները հավաքելը, անցումային արդարադատություն ներդնելու փորձերը, կարող են ստեղծել գործողությունների տպավորություն, ապահովել շոուն, սակայն դրանք երբեք չեն կարող հավակնել քաղաքականության դառնալ։ Այս պայմաններում հին բյուրոկրատիան չի կարող շարունակել կատարել իր գործը, քանի որ չի հասկանում ղեկավարության պահանջները, նաև չի հասկանում՝ պե՞տք է շարունակել հին ձևով աշխատել, թե՞ նոր ձև է առաջարկելու։ Իսկ նոր ձև չի առաջարկվում։ Նոր ղեկավարները և նոր բյուրոկրատիան երբեք չի աշխատել և չգիտի նախկին աշխատանքային ձևերը, իսկ նոր ձևեր մշակելուց սրանք խոսափում են։ Արդյունքում, վերջիններս ևս պարզապես չեն աշխատում, իսկ հին բյուրոկրատիային մեղադրում են սաբոտաժի մեջ։ Իրականում քաղաքականության բացակայությամբ ստեղծված այս վիճակը ծնում է իշխանության կաթված, ինչը երևաց հենց օրեր առաջ, երբ ԱԺ քառօրյային ներկայացված էր ընդամենը 2 օրինագիծ, ընդ որում՝ ոչ մեկը կառավարության կողմից։ Սակայն սրա մյուս ծայրահեղ արտահայտությունն էլ այն էր, որ հոգնած իշխանության անգործությունից՝ էլիտայի շատ ներկայացուցիչներ անցնում են ակնհայտ անհեթեթությունների, ինչպես ԱԺ փոխնախագահի կողմից հիմնը փոխելու նախաձեռնությունն է։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանական թիմը ձևավորել է խիստ յուրօրինակ սկզբունքներով։ Քանի որ, ինչպես նշվեց, քաղաքական սկզբունքներ չեն առաջադրվել, այս խմբին նույնիսկ քաղաքական թիմ չի կարելի կոչել։ Այն իսկական Նոյյան տապան է․ մի քանի քայլող, մի քանի լրագրող, մի քանի սորոսական, մի քանի քաղաքական ակտիվիստ, մի քանի նախկին մասնագետ, և այլն։ Այս թիմի անդամներին ոչ միայն հասարակությունը չի ճանաչում, այլև հենց իրենք իրար չեն ճանաչում, և ստիպված են կազմակերպել խաշեր և նման միջոցառումներ, որպեսզի հասարակության այս սերուցքը գոնե նման առիթներով իրար ծանոթանան։ Սա բնական իրավիճակ է այն բանից հետո, երբ իշխանափոխության հրապարակային գործողությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանից բացի՝ այլ քաղաքական գործիչ առաջ չքաշվեց, և ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է առանց որևէ սկզբունքի և քաղաքականության հավաքագրեր իր Նոյյան տապանը։ Նոր գործիչներն ունեն լոյալության միայն մեկ օբյեկտ, և դա Նիկոլ Փաշինյանն է, նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ներկա դիրքի համար երախտապարտ են բացարձակապես Նիկոլ Փաշինյանին, և ոչ կուսակցությանը, ոչ ժողովրդին, ոչ իրենց խելքին ու հմտություններին, ոչ էլ օրենքներին։ Նրանց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին կտևի այնքան, քանի դեռ վերջինս ցույց է տալիս, որ ամբողջապես տիրապետում է իրավիճակին։ Հենց որ քաղաքական թիմը դռան ճեղքից տեսնի, որ, չնայած գոռգոռոցներին, սակայն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, նրանք փոքր ու մեծ խմբերով, կամ առանձին-առանձին կսկսեն վիճարկել այս կամ այն բնագավառում առաջնորդի դերը։ Նիկոլ Փաշինյանը նպատակայնորեն չի ցանկանում իրեն կաշկանդել ինստիտուտներով, քանի որ այդ դեպքում ինքն է հանդիսանում իշխանության միակ իրական կրողը, և իր համոզմամբ՝ նման կառուցվածքն իրեն կապահովի հավերժ իշխանություն։ Մյուս կողմից՝ ինստիտուտներն իշխանության թիմի անդամներին՝ նրա ընտրած ընտրյալներին, կպահեին որոշակի պայմանականությունների և պատասխանատվության մեջ։ Մինչդեռ հիմա սրանք ազատ ռադիկալների պես անգործ թափառում են իշխանության կուլիսներում, կերտում ինտրիգներ, իսկ եթե հաջողվում է՝ մի բան էլ գրպանն են գցում։ Չնայած ինստիտուտների բացակայությանը, Նիկոլ Փաշինյանն ունի նաև լոյալության իր բևեռները, որոնց նա չի կարող դավաճանել՝ Ռուսաստանը, սորոսականները, իր հետ քայլածները, իր ընտանիքը։ Ինստիտուտների բացակայությունը բերում է նաև քաղաքական նախապատվությունների բացակայության, և Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար է պատժել այս կապերով իր հետ կապվածներին, ինչը խորացնում է անկառավարելիությունը։ Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ է, Ազգային ժողովն ընտրված է, կազմված է կառավարությունը, և չկա ակնհայտ թշնամի, թիմի միասնականությունը սկսում է ճեղքեր տալ։ Նոր թշնամիներ ստեղծելու փորձերը չեն հաջողվում, և ականատես ենք լինում հեղափոխական թիմի կողմից արդեն նոր կոռուպցիոն սխեմաների, բռնությամբ հարցեր լուծելու փորձերին և անկառավարելիության նոր դրսևորումների։ Կարելի է պնդել, որ անկառավարելիությունը կաճի, քանի որ վերը նշված 3 գործոնները՝ բարոյականության անկումը, քաղաքականության բացակայությունը և էկլեկտիկ իշխանական թիմը, այնպիսի գործոններ են, որ մեկ շաբաթում, անգամ՝ մի քանի ամսում, չես կարողանա ուղղել, մինչդեռ գնալով ավելի շատ հավատացյալներ են սկսում նկատել, որ թագավորը մերկ է։ Աղասի Ենոքյան

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան Գորիս-Կապան ճանապարհը տվեցիք, իմ դե՞մ եք վարույթ նախաձեռնել․ Յոլյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Մի՛ խանգարեք․ ՔՊ-ականները թույլ չեն տալիս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հարց տա (video) Էդգար Ղազարյանն իր հարցով նորից ներվայնացրեց ՔՊ-ականներին (video) «Չզոհվածները հենց Տիգրանաշենը հանձնեցին, վայրկյանների հարց է հրթիռ գցելը Երևանի վրա»․ Իշխանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ռուսաստանը կանգ չի առնելու․ Նիկոլի հիստերիկ ձերբակալությունները չեն փրկելու նրան»․ Սարգսյան (video) Իրինա Յոլյանը խայտառակեց «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին․ իրավիճակը լարվեց (video) «Որնա՞ ձեր հարցը, ուղիղ ասեք. Յոլյանը փակեց Վահագն Ալեքսանյանի բերանը» (video) Կպատմե՞ք՝ ոնց Փաշինյանը թաքուն կտրեց այդ ճանապարհը. Գեղամ Մանուկյանը՝ Յոլյանին (video) Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am