Աշտարակի անչափահաս բնակիչն սպառնացել է հրապարակել աղջկա մերկ, գրկախառնված նկարներն ու գումար պահանջել

Աշտարակ քաղաքի բնակիչն շանտաժի է ենթարկել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկան ու գումար պահանջել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` արարքը կատարու ժամանակ տղան եղել է անչափահաս: Նախաքննական մարմնի վարկածով` 2000 թ. ծնված տղան  2016 թվականի ընթացքում «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Աբովյան քաղաքի մի բնակչուհու  հետ, որոնց շփումը համացանցի միջոցով շարունակվել է տեւական ժամանակ:  2018 թվականի փետրվար ամսին միասին գնացել են Ջրվեժ թաղամասում գտնվող «Ադամ»  հյուրանոցային համալիր, որտեղ փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հյուրանոցում գտնվելու ժամանակ տղան աղջկա բջջային հեռախոսով մերկ ու գրկախառնված լինելու ժամանակ լուսանկարահանել է իրենց, այնուհետև լուսանկարներն ուղարկել իր «nstagram» սոցիալական կայքի էջին և դրանք պահել իր մոտ: Մեկ ամիս անց` 2018թ. մարտ ամսից անչափահասն սկսել է աղջկան շանտաժի ենթարկել:  Ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան պահանջել է նախ 20.000 ՀՀ դրամ գումար, ինչը աղջիկը նրան փոխանցել է: Մեկ ամիս անց` 2018թ. ապրիլին, տղան կրկին  գումար է պահանջել` այս անգամ 10.000 ՀՀ դրամ: Դրանից հետո 2018թ. հունիսի 11-ին կրկին լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան ուզել է արդեն  30.000 ՀՀ դրամ: Պայմանավորված օրը հանդիպելով` աղջիկը նրան  է փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար, քանի որ չի ունեցել աըլ գումար, բայց տղային դա չի գոհացրել եւ նա վերցրել է  նաեւ աղջկա «Sayomi»  մոդելի բջջային հեռախոսը` պայմանով, որ այն հետ կվերադարձնի պահանջված գումարի մնացորդը տալուց հետո: Ի վերջո շորթման մասին հայտնի է դարձել իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ, անչափահասին առաջադրվել մեղադրանք: Քրեական գործի դատական քննության փուլում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր է ճանաչել և  խնդրել քրեական գործի վարույթը կարճել` համաներման որոշման համապատասխան կետի հիմքով: Տուժողը եւս չի առարկել: Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am