«Ձեր գեղեցիկ և իմաստուն ներկայությունը պայքարելու, նոր հաղթանակներ կերտելու թևեր է տալիս». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 8-ին ամբողջ աշխարհը նշում է Կանանց միջազգային տոնը, գեղեցիկ, հուզառատ խոսքերով շնորհավորում նրանց․․․ Սակայն արդյո՞ք միայն այսօր նրանց շնորհավորելը, մեկ ակնթարթ ժպիտ պարգևելը բավական է նրանց սրտերը ուրախությամբ ողողելու, նրանց հոգսը թեթևացնելու համար։ Իհարկե, ոչ, ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում, խտրականությամբ սահմանափակվում են կնոջ իրավունքները․․․ Եվ մեր՝ երկրագնդում ՈՒԺԵՂ կոչված կեսի պարտքն է պաշտպանել ու երջանկացել մեզ կյանք պարգևող մայրերին, մեր կանանց, քույրերին և դստրերին։

-Սիրելի՛ մայրեր, գեղեցի՛կ կանայք, հոգատա՛ր քույրեր Արցախյան ազատամարտում հերոսացած կի՛ն մարտիկներ Հայո՛ց մայրեր, որոնց որդիները իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքում ամենաթանկ, ամենավառ հիշողությունները ձեր անունն ունեն: Ձեզանից ծնվում, ձեզանով սնվում է մարդկությունը՝ ազգային և համամարդկային արժեքների, ապրեցնող ու վեհ գաղափարների առաջին սերմերը վերցնելով իր գիտակցության մեջ: Ձեր գեղեցիկ և իմաստուն ներկայությունը պայքարելու, նոր հաղթանակներ կերտելու թևեր է տալիս: Սիրո, նվիրումի անսպառ էներգիան, որ ճառագում է ձեզանից, աներևույթ փարվում և մշտապես, ուր էլ լինենք, մեզ ուղեկցում է… Սրտանց մաղթում եմ, որ ձեզ շրջապատող և հարազատ մարդիկ միայն սիրով ու բարությամբ հատուցեն այն անթիվ բարիքների համար, որ ստացել են ձեզանից, հասկանան և պաշտպանեն ձեզ։ Երբ կինը շրջապատված է սիրով, նա արարում է, և այդ արարումից աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, երջանիկ է դառնում։ Ձեզ ստեղծագործ, խաղաղ արարումի և նորանոր հաղթանակների բերկրանք եմ մաղթում»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am