Ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում Մոգերինին. Պարզաբանում են Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից

168 ժամը գրում է. Օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների արած որոշ դիտարկումներ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններով էին հանդես եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Դոնալդ Տուսկը մասնավորապես ասել էր, որ ստատուս-քվոյի պահպանումը չի կարող երկար շարունակվել, և անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Իր հերթին՝ Յոհանես Հանը ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե՝ «մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է», ասել էր․ «Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները»: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները քննարկվել էին նաև Փաշինյանի մյուս բարձրաստիճան հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետը պնդում էր, թե բանակցային ձևաչափը պետք է վերականգնվի, և Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ուշագրավ էին նաև Փաշինյան-Մոգերինի հանդիպման Ղարաբաղյան նրբերանգները: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ կողմ է վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս հայտարարություններից հետո` մարտի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գոհունակություն էր հայտնել եվրահանձնակատարների հայտարարությունների առթիվ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները եվրոպացի պաշտոնյաների վերոնշյալ դիտարկումներին այլ մեկնաբանություններ են տալիս, հիմնավոր ենթադրություններ կան, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներն այս հայտարարություններով ըստ էության արձագանքում են ՀՀ վարչապետի այն պնդումներին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, և այդ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի նախագահի հետ իրենց առաջիկա պաշտոնական հանդիպման ընթացքում: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը: Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից դիվանագիտական պատասխաններ տվեցին: «ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Բոլորը կշահեն երկարատև խաղաղությունից, որը կօգնի հարավկովկասյան տարածաշրջանին իրացնել իր ողջ ներուժը»,- ասված է Եվրահանձնաժողովի պարզաբանման մեջ: Ուղարկված պատասխանում նաև նշվում է. «ԵՄ-ն այն համոզմանն է, որ կարևոր կլիներ, որպեսզի առաջիկայում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեին բովանդակային քննարկումների համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am