Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից հետո իրավիճակը սրվելու է

Փետրվարի 20-21-ը, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեցին Հայաստան և Ադրբեջան, հանդիպեցին երկու երկրների ղեկավարներին ու արտգործնախարարներին: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ամփոփել են իրենց տարածաշրջանային այցի արդյունքները: Պարզվում է, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ կողմերի հետ վերջին բանակցություններից հետո, նշում են միջնորդները: «Տարածաշրջան կատարած մեր այցի ժամանակ առաջնորդները ներկայացրեցին հունվարին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճատև երկխոսության մանրամասները», - հայտարարում են Մինսկի խմբի համանախագահները, հավելելով՝ տարածաշրջան այցի ժամանակ կողմերի հետ քննարկել են տեղում ստեղծված իրավիճակն ու հաջորդ քայլերի վերաբերյալ նրանց ակնկալիքները: «Համանախագահները դրական են գնահատում շփման գծում կորուստների նվազումը և ողջունում տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ քննարկումները: Երկու կողմերի առաջնորդներն ընդունեցին Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում անցկացնելու՝ համանախագահների առաջարկը», - ընդգծվում է հայտարարությունում: Հակամարտության շուրջ վերջին զարգացումների և կողմերի հետ ձեռք բերված համաձայնությունների մասին համանախագահները տեղեկություններ են փոխանցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին ու կառույցում նախագահող երկրի՝ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին: Ի դեպ, Միրոսլավ Լայչակն օրերս նշել է, որ ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում: «Վերջին զարգացումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Շփման գծում մարդկային կորուստներն ու հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մենք տեսնում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում որոշակի պարբերականությամբ», - ասել է Լայչակը՝ ընդգծելով, որ իր երկրի նախագահությունը հանձնառու է աջակցել հակամարտության բանակցված, խաղաղ և կայուն կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահը միաժամանակ նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները ևս դրական տպավորություն են ստացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպումից: Հիշեցնեք, որ հունվարի կեսերին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում: «Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները», - փոխանցում էր Հայաստանի ԱԳՆ-ն: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ պայմաններում են Փաշինյանն ու Ալիևը համաձայնել հանդիպել, արդյոք նման հանդիպումը կարող է արդյունավետ լինել... Հայաստանի վարչապետն արդեն մի քանի առիթներով ասել է, որ Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու անհրաժեշտը հայկական կողմը շատ լուրջ դրել է: Ասել է թե՝ հայկական կողմից դա գրեթե կարելի է նախապայման համարել: Ի՞նչ է պատասխանում պաշտոնական Բաքուն... Որ՝ հայկական կողմը «փակուղի է մտցնում» բանակցությունները, տապալում է բանակցային գործընթացը: Նաև Բաքվից հստակ շեշտեցին, որ բանակցությունների «ձևաչափի փոփոխություն» չեն ընդունում: Հետևաբար, այս պայմաններում՝ ի՞նչ կարող են քննարկել Փաշինյանն ու Ալիևը առաջիկա հանդիպմանը, եթե երկուսն էլ մի հարցի վերաբերյալ՝ Արցախի իշխանությունների մասնակցության վերաբերյալ ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Եթե այս հարցից բացի Փաշինյանն ու Ալիևը ունեն նաև այլ թեմաներ քննարկելու, միևնույն է, մի օր Փաշինյանը կրկին բարձրացնելու է բանակցություններում Արցախի մասնակցության հարցը: Իսկ դա նշանակում է, որ այսպես, թե այնպես այդ բանակցությունները չեն պսակվի հաջողությամբ, որն էլ հանգեցնելու է սահմանային լարվածությանը՝ վաղ թե ուշ: Իհարկե, Փաշինյանը կարող է նաև օգտվել ստատուս-քվոյի պահպանման հնարավորությունից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստան-Ադրբեջան հանդիպումների արդյունքում ձևավորվել էր որոշակի սպասում, և այդ սպասումը ակամայից կապվում է Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլի հետ: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am