ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը հարկային համակարգի առավելագույն պարզեցումն է եղել, 23 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը:
Նա նշեց՝ այսօր ՀՀ-ում կա ստվերային աշխատավարձի տրամաբանություն:
«Եթե կառավարությունում եղել է, պետք է պատկերացնել, որ այլ մարմիններում էլ կա: Կա ֆորմալ գրանցված աշխատավարձ և ծրարով տրվող աշխատավարձ: Հույս ունենք, որ կխթանենք աշխատավարձերը հարկային դաշտ բերելը, դրա համար բարձր աշխատավարձերի եկամտահարկն իջեցնում ենք, քանի որ բարձր աշխատավարձերի մեծ մասը եկել, այդ 23 տոկոսի շեմի պռնկին կանգնել է և ոչ մի տեղաշարժ ցույց չի տալիս, սա տեղեկություն է, որ մեզ որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այս պրոցեսն էլ պետք է դինամիկ լինի, պետք է հասկանանք՝ ինչն ինչ արդյունքի է բերում և ինչ արձագանքի է արժանանում»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ իսկապես աշխատավարձերը ստվերից կանցնեն օրինական դաշտ:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը