Արամը ներկայացրեց դատախազի երեք թեկնածու,Քոչարյանն ընտրեց մեկին.Արմեն Սարգսյան

Հարցազրույց  Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ:/Մաս 1-ին/ -Գիտեմ,  որ այս օրերին ինչքան շատ հրավերներ,հետաքրքրություն .Վազգեն Սարգսյան -60:Ի՞նչ օր է ձեզ համար: -Ճիշտն  ասած,ամենաշատը հպարտության,հպարտանում եմ՝ այն դարաշրջանը ,որ ապրել է Վազգեն Սարգսյանը,ես իր հետ ապրել եմ և որպես եղբայր, և որպես զինվոր, իսկ այս օրերին մի տեսակ ,ռուսերեն լավ բառ կա՝նոստալգիայի մեջ եմ,որովհետև շատ –շատ կարոտում ենք: -Հասցրեցիք իրեն ճանաչել,փա՞կ մարդ էր,բա՞ց մարդ էր: -Հասարակության մեծ շերտերը  Վազգեն Սարգսյան մարդուն չեն ճանաչում,ինքը միշտ իրեն բնութագրել է,և այդպես էլ ճանաչում են՝քրտնած,ջղայնացած,ձեռքը սեղանին խփելով, պահանջկոտ,խիստ:Մեծ մասը այդպիսին գիտեն Վազգենին,իսկ ներքին ,նեղ ,փոքրիկ իր շրջապատը,ովքեր անմիջապես ոչ որպես Պաշտպանության նախարար կամ զինվորական,այլ  մարդ գրող,հրապարակոս ,կինոմոտոգրաֆիստների անդամ   Վազգեն Սարգսյան,դպրոցական ,նկարիչ,ֆուտբոլիստ ,մի ուրիշ տեսակի մարդ էր:Տարբեր մարդիկ էին:Մի բան նույնն էր. Վազգենի այս տեսակների մեջ կար արդարամտություն,նա շատ արդարամիտ մարդ էր,կար չպարտվելու ունակություն,և իր խոսքի տեր մարդ էր և մինչև վերջ պայքարող,նրա ասած խոսքը գործ էր: -Ասում են վերջին շրջանում տխուր էր:Հնարավո՞ր է ինչ-որ կանխազգացում ուներ,թե՞ իրենից հետո են հորինել,ասել,որ իսկապես զգում էր: - Ես կարծեմ էլի ձեզ հետ անդրադարձել եմ այս հարցին,Վազգենը շատ մտահոգված եկավ ԱՄՆ-ից:Վերադառնալուց հետո,նա շատ մտահոգ էր:Երբ առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ,նրան ընդունեց Ալբերտ Գոռը,ուղեկցում էին Արմեն Սարգսյանը՝ներկայիս նախագահը,Արմեն Դարբինյանը և կարծեմ Տիգրան Սարգսյանը:Այդ հանդիպումներից հետ,երբ եկավ մտահոգ էր,չգիտեմ այնտեղ ինչի մասին էին խոսել,ինչ փակագծեր էին բացվել, ինչեր էին իմացել երկիրը ղեկավարողները  նախկինի,ներկայի,և ապագայի մասին: -Ինքը կարծեմ ինչ-որ գումարների մասին էլ հրապարակային հայտարարեց,որ հետ կբերենք ,իմացել էր ,որ ինչ-որ տեղերում ինչ-որ բան կա: -Ես տեղյակ չեմ,չեմ կարող որևէ փաստ ասել,կողքից խոսակցություններ կան,բայց քանի որ լիարժեք տեղյակ  չեմ ,իրավունք չեմ վերապահում այդ մասին խոսելու:Գումարներ հավաքելու մասին ասեմ,որ ինքը վարչապետ ժամանակ,այն գումարները,որոնք տրամադրված էին Հայաստանի ամբողջ տարածքում ցիրուցան եղած վարկերի տեսքով,տարբեր ատկատների տեսքով,  հավաքեց :Բոլորին ասաց,որ գումարները կբերեք: -Կարծեմ ասել էր՝եղբորիցս կսկսեմ: -Առաջինը ինձանից սկսեց:Վարչապետ ժամանակ շատ խիստ,ձեռքը խփեց սեղանին,ավելի ճիշտ սեղանն էր ուզում պոկել,բայց լավ էր այդ սեղանը բետոնի մեջ էր՝Խոսրովի անտառի իմ ամառանոցում:Վարկ էի վերցրել,ժամանակին ինձ տվել էր Արմեն Դարբինյանը,որը օգտագործել էի  Արարատի պահածոների գործարանում մթերումներ կազմակերպելու համար:Վճարումների կեսը կար, վճարել էի մայր գումարները՝տոկոսներով և դեկտեմբերի 31-ին պետք է լրիվ մարեի:Կարգադրեց,որ ես վայրկենական պետք է մուծեմ,ասաց՝ձեր նմանները այսօր իրենց փողը տակները դրած պետության փողերն են վերցնում,օգտագործում:Ասացի այդ գումարը այս պահին չունեմ Վազգեն,ասաց չունես առավոտյան քեզ կկալանավորենք ,խելքդ գլուխդ հավաքի:Ասացի պարոն վարչապետ ,զեկուցում եմ ձեզ,որ ես առավոտյան գումար չունեմ, այդ պահն էր ուզում սեղանը շուռ տալ,բայց բետոնի մեջ էր,վեր կացանք գնացինք: -Շատ մարդ էր նստա՞ծ: -Մի քանի նախարարներ,մի քանի գործարարներ,ու էլի մարդիկ:Հետագայում հասկացա,որ կուժ քեզ եմ ասում,կուլա դու լսիր: -Տարա՞ք առավոտյան: -Իհարկե տարա:Ընկերներս օգնեցին,այդ պահին գրպանումս չկար:350 000 դոլար վարկ էր,որից 150 000 –ը վճարել էի,200000 –ը մնացել էր,պատրաստի արտադրանք կար՝տոմատ,պահածոներ,պայմանագրերը կար,վաճառելու ,մուծելու էինք:Դրա առավելությունը այն էր,որ ցածր տոկոսով էր:Ժողովրդի գումարները վճարված էին,ամենը պատրաստ էր,խնդիր չկար:Առավոտյան զանգեցի ընկերներիս,որոնք օգնեցին,ես մարեցի,այդտեղից գնաց աժիոտաժը,որ եթե իր եղբորն է կախում,մեզ կկախի,ու այդ պահից սկսվեց…բյուջեն լցվեց: -Այսինքն ամեն ինչ լու՞րջ էր: -Շատ լուրջ էր,ինքը հետո բացատրեց:Դա այն է,որ թանգարանում կա:Մայրս ասաց՝Վազգեն լավ դրա ժամանակը չի,ինքը թողեց տանից գնաց: Կատաղած դուրս եկավ,ասաց՝սրա ձեռքի հացը չի ուտվի:Հետո ,որ թանգարանում գրված է՝ կներեք պապային և մամային,երեկ ավելորդ բորբոքվեցի, էլ չի կրկնվի:Դա այդ օրվա իր բորբոքման արդյունքն է: - Այսինքն կառավարության նիստի ժամանակ ասաց,հետո էլ եկավ տանն ասաց,որ այսպես պետք է լինի: -Չէ , բյուջե էր գրում այդ ժամանակ,բյուջեն գրելուց հետո մի քանի նախարարների և գործարարների հետ եկել էր ,նստած էին իրար հետ,հարց էին քննարկում,հետո պետք է հաց ուտեին և գնային: Հետո հետ եկավ,տղայիս՝Կառլենին վերցրեց,մեզ էլ իբր շան տեղ չդրեց,Կառլենի հետ գնաց: -Հաց կերա՞վ,թե՞ չէ: -Չէ,կիսաուտել գնաց:Իր համար փոքրիկ խուց ուներ,որը հետագայում դարձավ կռվող տղաների հանդիպման վայր:աԱնտեղ ինքը ստեղծել էր իր կոլորիտը:Դա ստեղծել էր 1983-ից հետո,երբ Գրողների միության անդամ էր և գրող-հրապարակախոս:Գնում էր այդ խցում իր մուսաներին էր կանչում,գրում: -Հիշո՞ւմ  եք,այդ որոշումը հեշտ էր իրեն տրվում,թե …Շատ անգամ   բարդ որոշում կայացնելու առաջ է կանգնած եղել:Դա կլինի Վանո Սիրադեղյանը,Լևոն Տեր-Պետրոսյանը,մարդիկ ճանապարհ են գնացել,Լևոն Տեր-Պետրոսյանն ունի բոլորովին այլ մոտեցում ,պետք է որոշում կայացնել:- -Ինքը ծանր է տարել ,այն պահը,երբ Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Սարգսյան որոշման պահը եկել էր: Այդ ,որ ասում եք տխուր է եղել,մտահոգ,բայց որոշումը կայացվել է:Նա ընտանիքի անդամների հետ այդ հարցով չի կիսվել: Եթե ինչ-որ ժամանակ մորս հետ կիսվել է,մայրս էլ երբևէ մեզ չի ասել, ես չգիտեմ շատ բաներ կան,որ նրա հետ է կիսվել ,խորհրդակցել:Մայրս էլ կարող էր գաղտի պահել,հետն էլ տարավ: -Բայց իրականում կար՞ այդ գաղափարական հակասությունը: -Ինքը շատ նրբանկատ մարդ էր,շատ նուրբ հոգի ուներ:Այդ տարիքի վարչապետ մարդը  ,երբ իր ծնողների,եղբոր վրա բարձրաձայն խոսում է ,հաջորդ պահին ինքը իր ծնողներից նամակով ներողություն է խնդրում,մարդը պետք է նուրբ հոգի ունենա,զգայական մարդ լինի:Այդ տեսակ մարդը ոնց կարող էր լինել նենգ կամ չարախինդ.շատ ծանր էր տանում դեպքերը,եթե իր ընկերների մեջ լինում էին տարաձայնություններ և դրանք ավարտվում էին բաժանմամբ: -Ի դեպ ,Ռոբերտ Քոչարյանը իր գրքի մեջ հենց դրա մասին էլ գրել էր,որ շատ ծանր տրվեց այդ որոշումը Վազգեն Սարգսյանին,երբ հստակ էր Ղարաբաղի ,տարածքների հարցը,դե իրենց մեջ ընկերություն կար,մտերմություն կար և մարդկայնորեն շատ ծանր էր տանում,պետք է որոշում կայացնեին,և Լևոն Տեր-Պետրոսյանին ասեին, եթե այս որոշմանն ես գնում,ուրեմն պետք է հեռանաս: -Չգիտեմ հեռանալու պահը ինչպես է եղել,ինչ են ասել,բայց որոշում կայացնելու առումով վստահ հասկանում եմ և ժամանաակհատվածում Վազգենին տեսնելով,զգում էին ,որ Վազգենը  անտրամադիր է և Վազգենի հետ ինչ-որ բան կատարվում է,որովհետև շատ դժվար էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ ամբողջ ճանապարհը անցնելը,ստեղծել միասին բանակ,չեմ ասում  որ Վազգեն Սարգսյանը մենակ էր ստեղծել բանակ:Բանակը ստեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և այդ բանակը որպես հաղթող նախագահ համարում եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանինը:  Այդ հարցը քննարկաման դնել,այդ բաժանման խնդիր կա,Վազգենի համար շատ դժվար է եղել: -Մարտի 1-ի հետ կապված բավականին մեծ ուշադրություն կա. անձնական հարցն է ավելի շատ դարձել այսօրվա վարչապետի համար,նույն կերպ կանդրադառնա՞ն հոկտեմբերի 27-ին,տեսակետ կա,որ այդ էջերը ողբերգական էջեր են և երկիրը պետք է ինչ-որ իմաստով առաջ գնա:Հետաքրքիր է ձեր կարծիքը: -Իմ պատկերացամբ, երկիրը առաջ կշարժվի ,երբ ամենակարևոր խնդիրը՝ղարաբաղյան հարցը կլուծվի:Ամենառաջնակարգը ,որ երկիրը տեղից շարժվի և կարողանա առաջ գնալ,Ղարաբաղի հարցն է,այդ ժամանակ հստակ վերելք կապրենք :Ժողովրդի մեջ կա նստվածք,գաղջ մտածելակերպ,դա կա բոլորիս մեջ,մեկս մեկին վստահելու,կասկածելու:Պետք է դա էլ անջատվի:Շատերը պետք է հասկանան ՝ի վերջո մեղավորները պետք է  դատապարտվեն,արդար քննություն պետք է լինի:Քանի իմ մեջ հավատը չկա երկրի ,պետության , պետականության ,ղեկավարության նկատմամբ,որը ցանկություն չի հայտնել ժամանակին բացահայտել Մարտի 1- և հոկտեմբերի 27,ես լիարժեք քաղաքացի,նվիրում չեմ ունենա առ իմ երկիր,հայրենիք:Յուրաքանչյուրիս հետ կարող է պատահել և 27,և մարտի 1,եթե ես ուզենամ իմ կամքը դրսևորել: -Այնուամենայնիվ այդ էջի՞ն էլ պետք է անդրադառնալ: -Չքննարկված հարցեր շատ կան:Արամը ճիշտ թիվն ասաց,120 մարդ ,որոնք պետք է հարցաքքնվեն,առ այսօր չեն հարաքննվել,միգուցե նրանք մի նոր բան ասեն: -Ողբերգությունից հետո,այդ ժամանակվա նախագահը որոշել է ,որ դուք պետք է ընտրեք,որ քննիչը,դատախազը  պետք է աշխատեն, կար իրենց նկատմամբ անվստահություն,թե  իրենց տրված չէր այդ հնարավորությունը:Իսկապես այդպես է եղել և դուք եք որոշել ,ձեր կարծիքն է կարևոր եղել: -Այստեղ հարցը հետևյալ ձևակերպենք :Նախագահը և վարչապետը որոշել են ,ով պետք է լինի երկրի դատախազ,նախարար,քննող, սա վարչապետ Արամ Սարգսյան և նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր որոշումն  է եղել: -Բայց առաջարկը եղե՞լ է ձեր ընտանիքի կողմից: -Ոչ,նախ առաջինը եղել են կոնֆլիկտեր,Արամը ուրիշ մարդ է առաջարկել  ,Ռոբերտը ուրիշ մարդ,որպեսզի գան ընդհանուր կոնսեսուսի,որոշել են  վերջնական,ոչ ինձ ,ոչ քեզ,Արամ Սարգսյանը ներկայացնում է  3  անձ, Ռոբերտ Քոչարյանը ընտրում է 3-ից մեկին: -Այնուամենայնիվ այդ ժամանակվա  դատախազին հեռացնում են: -Դատախազ նշանակվում է Բորիկ Նազարյանը,ում որ առաջարկել  է Արամ Սարգսյանը:Առաջարկածների մեջ է եղել նաև նա,եղել է նաև 27-ի գործը քննող դատախազ,և գործի գլխավոր հետաքննող պարոն Ջհանգիրյանը,դուք սա ի նկատի ունե՞ք:Գլխավոր գելքը,որը քննում էր այդ գործը,Ջհանգիրյանն էր:Ես այն կարծիքին եմ,որ լիարժեք քննություն չի  գնացել,Ջհանգիրյանը լիարժեք քննություն տարել է,բայց մնացածի պահով,որպեսզի քննությունը լիարժեք  բոլորս տեղյակ լինենք,տեղյակ չենք:Ինքը՝Ջհանգիրյանը,մի քանի անգամ շեշետել է,որ բացահայտված,կամ բարձրաձայնված չէ,կամ բարձրաձայնված չէ իր կողմից: Շարունակությունն ՝այստեղ Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իշխանությունները փորձում են վիժեցնել եպիսկոպոսաց ժողովը «ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իրանի 2 քաղաքում պայթյուններ են որոտացել Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում Հարձակման դեպքում Իրանի պատասխանը չափազանց հզոր կլինի․ Արաղչի Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. սպասվում են տեղումներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԻՀՊԿ-ն հերքել է ՌԾՈւ հրամանատարի դեմ մահափորձի փաստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am