Այսօր Politik.am-ը գրեց, որ իրենց տեղեկություններով «Զորաշենի» գործով ԱԱԾ-ն ցանկացել է ձերբակալել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, սակայն դա կանխվել է վարչապետի կողմից, Փաշինյանը մտավախություն է ունեցել, որ այդ կերպ իր իշխանության դեմ կհանի Սանասարյանին աջակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր բավական ազդեցիկ են և այս ամիսներին ամեն կերպ պաշտպանել են նոր իշխանություններին, անգամ երբ ակնհայտ օրինախախտումներ են եղել: Hayeli.am—ին հայտնի է դարձել, որ եթե մինչեւ աղմուկ բարձրանալը Փաշինյանը ցանկացել է պաշտոնանկ անել Սանասարյանին, բայց աղմուկը փրկել է նրան, քանի որ դա կնշանակեր ընդունել իր իշխանությանը հասցեագրված մեղադրանքները։ Մամուլում բազում նյութեր են եղել, որ Փաշինյանի եւ Սանասարյանի հարաբերությունները հարթ չեն ընթանում, Փաշինյանը գոհ չէ Սանասարյանի աշխատանքից եւ վաղ թե ուշ կազատվի նրանից։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը