«Ի՞նչ է սա՝ պարզունակ երեսպաշտություն, թե՞ տխմարության բարդ դրսևորում». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Գաղտնազերծումների» արդյունքում պարզվեց, որ ՀՀԿ-ականների ու նախկին իշխանության մաս կազմած մարդկանց մի զգալի մասն էլ բավականին մեծ դրամաշնորհներ են ստացել, այդ թվում նաև՝ «Սորոսի» հիմնադրամից։ Փաստորեն ՀՀԿ-ի արբանյակներն ամսիներ շարունակ դրամաշնորհներ ստացած մարդկանց լրտես ու դավաճան են դարձնում, բայց բանից պարզվում է, որ իրենց նախկին ու ներկա զինակիցներն էլ ոչ պակաս «գրանտակերներ են»։ Ի՞նչ է սա՝ պարզունակ երեսպաշտությո՞ւն, թե՞ տխմարության բարդ դրսևորում։ Անկեղծ ասած, ես դրամաշնորհի կամ էլ գրանտի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Երևույթն այդ ավելի քան օրինաչափ է, նույնիսկ քաղաքական պատճառներն են հայտնի (կարելի է առանձին հոդվածով խոսել դրանց մասին)։ Երբ ամբողջ կապիտալը հայտնվում է մի խումբ մարդկանց վերահսկողության ներքո, իսկ գործարարներին էլ արգելվում է ֆինանսավորել ընդդիմադիրներին, բնական է, որ քաղաքական համակարգի ու քաղաքացիական հասարակության մի զգալի հատվածն էլ պետք է գոյության ու շարունակականության այլընտրանքային ելքեր որոնի։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում արդյոք եղե՞լ են ֆինանսական այլընտրանքներ։ Իհարկե ո՛չ, չեն եղել և այս համատեքստում ընդդիմությունն ու քաղհասարակությունը պարտադրված կերպով այլընտրանքը գտել են հենց արտաքին աշխարհում։ Այսինքն՝ դրամաշնորհների այս չափազանց մեծ ծավալների առաջնային մեղավորները նախկին իշխանություններն են։ Քոչարյանն ու Սարգսյանը հանրային բոլոր ռեսուրսներն ու ֆինանսները կենտրոնացրել էին իրենց ձեռքում՝ ընդդիմությանն ու քաղհասարակությանը թողնելով առանց կոպեկի։ Բ․ 26-ի թողտվությամբ ֆինանսավորվել են միայն այն ուժերն ու նախաձեռնությունները, որոնք խաղացել են նախագահների թելադրած խաղի կանոններով, եղել են վերահսկելի ու կառավարելի։ Այսպիսի պայմաններում բնական է, որ ռեժիմի վերահսկողությունից դուրս գտնվողները պետք է ռեսուրսներ փնտրեին։ Ու գտել են, բա ի՞նչ անեին, ոչնչանայի՞ն, թե՞ դառնային Բ․ 26-ի հաճախորդները։ Եթե պետությունն իսկապես մտահոգված է օտարերկրյա դրամաշնորհներով, ապա թո՛ղ անկախ հիմնադրամներ ստեղծի, որոնց ներգործության միջոցով հանրությունը հնարավորություն կստանա ֆինանսավորել իր նախընտրած քաղաքական ուժերին ու հատկապես քաղաքացիական հասարակությանը։ Այս պարագայում պետք է ստեղծվեն այնպիսի ինստիտուտներ ու մեխանիզմներ, որոնք կբացառեն կառավարող ուժի միջամտությունը հիմնադրամների անկաշկանդ գործունեությանը։ Հա ինչո՞ւ ոչ, օտարերկրյա հիմնադրամների հետ զուգընթաց, թո՛ղ համանման գործառույթ ստանձնի նաև պետությունը։ Ավելին՝ առաջին հերթին դա հենց պետությունը պետք է անի։ Վերջապես մարդիկ հնարավորություն կստանան ֆինասնավորել իրենց համար չափազանց մեծ ծառայություններ մատուցող քաղհասարակությանը՝ իրավապաշտպաններին, փաստաբաններին, բնապահպաններին, սոցիոլոգներին, տարատեսակ ոլորտներ հետազոտողներին և այսպես շարունակ։ Խոսակցությունը կես կատակ կես լուրջ տրամաբանությամբ տեղափոխենք անձնական տիրույթ։ Դրամաշնորհների բոլոր հրապարակված ցանկերում իմ անունը բացակայում էր, բայց, ինչպես հիշում եք, ինձ ամենաշատն էին մեղադրում գրանտներ ստանալու մեջ։ Նորից եմ կրկնում՝ դրամաշնորհ ստանալու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց ես երբեք ո՛չ ստացել եմ և ո՛չ էլ ստանալու ձևերը գիտեմ։ Հիմա հարց՝ ինձ «գրանտակեր» ասողներն ու նմանատիպ մահացու մեղքերի մեջ մեղադրողները բուժվող իդիոտներ են, թե՞ անբուժելի։ Ի դեպ՝ գրանտների այս տխմար թեման Հայաստան է ներթափանցել Ռուսաստանից։ Դե բնական է՝ մենք Ռուսաստանից չենք կարող որևէ դրական բան սովորել, ինչպես միշտ պետք յուրացնենք բովանդակային ամենաներքևի քերանքը, ամենաստորը, տգեղը, անմարդկայինը․․․»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am