Ինչպե՞ս էր տապալվում սահմանադրական կարգը 2008-ին

Zham.am-ը գրում է. «Եթե քաղաքականապես հասուն որևէ մեկին հարցնեք, թե ովքեր են եղել Հայաստանի ողնաշարը ջարդողներից մեկը, ապա տրված 10 անուններից 8-ը կլինեն Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ, որոնց թվում, անկասկած, Գագիկ Ջհանգիրյանը։ Ուրիշները կասեն՝ «դեմքից էլ է երևում», բայց մենք մի փոքր կվերլուծենք։ 2008 թվականի փետրվարի 22-ին Ազատության հրապարակում միտինգ անող Լևոն Տեր-Պետրոսյանին է միանում Գագիկ Ջհանգիրյանը, որը այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինդատախազն էր, հարթակից բառացիորեն կոչ է անում այդ վայրկյանից Լևոն Տեր-Պետրոսյանին կոչել ոչ թե առաջին, այլ արդեն երրորդ նախագահ։ Մեկ օր անց նրան աշխատանիքց հեռացնում է նախագահը։ Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնից ազատման դիմում չգրեց, հետո նոր գնար հրապարակ, Հ1-ի եթերում երկու անգամ համանման պատասխան է տալիս Ջհանգիրյանը, առաջին դեպքում՝ գիտեի, որ հեռացնելու է։ Մեկ այլ դեպքում ասում է՝ լավ եմ արել, գնացել եմ, հաջորդ օրն ազատել է աշխատանքից։ Ինչո՞ւ Գագիկ Ջհանգիրյանն ազատման դիմում չգրեց, հետո նոր գնար-միանար ցուցարարներին։ Ընդամենը պետք է վերցներ թուղթ, գրեր․ «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից», ստորագրեր, ամսաթիվ գրեր ու գնար։ Պատճառը, ըստ մեզ, հետևյալն է․ Այդ օրերին ամենակարևոր հանգամանքներից մեկը մարդկանց մոտ ատելության սերմանումն էր, որքան կարող է՝ մեծ դոզա, ոգևորումն էր, ցույց տալը, որ տեսեք՝ պետական ապարատը ճաքեր է տալիս՝ կազմաքանդվում է։ Եթե բեմից հայտարարեին, թե՝ մեզ է միանում Գագիկ Ջհանգիրյանը կամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, դա ցուցարարների մոտ ոչ մի զգացում չէր փոխի։ Ի վերջո՝ բեմի վրա մեկով ավելի, մեկով պակաս, ժողովրդի մոտ եղանակ չէր փոխի։ Բայց երբ նշվում էր, որ միացել է հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, այն է՝ զինդատախազը, տպավորություն էր, որ տեսեք՝ ուժային կառույցներն արդեն միանում են միտինգավորներին։ Իսկ ի՞նչ էր անում Ջհանգիրյանը բեմի վրա։ Տռճիկ էր տալիս։ Նույնությամբ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեր, որ իրենց են միացել Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը, մարդիկ մի կես բերան ծափ կտային, բայց երբ միանում են պաշտպանության փոխնախարարները, հատուկ գնդի 80 տոկոսը, երկրապահները, ուրեմն բանակն իրենց կողքն է։ Այն ժամանակ որոշ դիվանագետներ հեռացվեցին ծառայությունից, քանի որ հայտարարությամբ միջամտում էին ներքաղաքական պրոցեսին։ Եթե նրանք դիմում գրեին, նոր միանային, նրանց հանրությունը չէր էլ ճանաչում։ Բայց երբ հայտարարվում է, որ դեսպանները այսպես ու այնպես, ուրեմն տպավորություն է, որ արտաքին քաղաքական գործընկերների, միջազգային կառույցների մոտ էլ են դրական վերաբերմունք կերտել առ Լևոն Տեր-Պետրոսյան։ Սա պրովոկացիա էր, որին գնաց 2008-ի մարտի 1-ի կազմակերպիչ տերպետրոսյանական թևը։ Իսկ գիտե՞ք ինչ արդյունքի կբերեր, այդ ամենն եթե իրականանար նպատակը, չե՛ք հավատա՝ սահմանադրական կարգի տապալման։ Ու ստացվում է, Ռոբերտ Քոչարյանը որը ըստ ՀՔԾ-ի, տապալում էր սահմանադրական կարգը, իրականում կանխում էր սահմանադրական կարգի տապալման Տեր-Պետրոսյանի փորձը։ 2008-ի փետրվարյան իրադարձությւններում Սահմանադրական կարգի տապալման հոդվածի հանցակազմի գրեթե բոլոր պարունակող կետերը առկա էին՝ հարթակից կոչեն անում սաբոտաժ անել պետական ապառատի աշխատանքը, հայտարարում են պետական ապառատի կազմաքանդելու մտադրության մասին, կոչեն անում, հետո հաստատում որ բանակի ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում որպիսզի միանան իրենց, հայտարարում են որ միացել են փոխնախարարներ, գործող զինդատախազը, տարբեր երկրներում դեսպաններ, դիվանագետներ և որ այդտեղից գնալու են ուղղիղ նախագահական պալատ։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանման»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները «Սադրանքներից մի՛ խոսեք, Հայաստանը ծնկի եք բերել. Իրինա Յոլյանը լռեցրեց Արայիկ Հարությունյանին» (video) Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀՀ ղեկավարությանը Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Նորաբացի եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Իշխանությունը 8 մլրդ դոլար պարտք է վերցրել, բայց Գյումրիում մեկ նոր շենք չի կառուցել. Մանուկյան (video) Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Ղազինյանը ԱԺ ամբիոնից ձայնագրություն միացրեց․ ձեր ներսում որոշում կայացրեք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ Գործող իշխանության համար քաղաքական գործիչների ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին Իրանը և Օմանը համաձայնել են կիսել Հորմուզում նավարկությունից ստացված եկամուտը․ ԻՀՊԿ «Գլուխներդ պատով կտամ»․․․ երեկ մենք այլանդակություն տեսանք․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ խոսքը (video) Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում Փոշու պարունակությունը սահմանային կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է ամբողջ շաբաթ Սուրեն Պապիկյա՛ն, քեզ հենց սրա համար Փաշինյանը պետք է հեռացնի ու դու դատվես․ պահեստազորի փոխգնդապետ (video) Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am