Մարոկկոյի Կենտրոնական քրեական հետաքննչական բյուրոյի ղեկավար Աբդելհակ Հիյամը հայտարարել է, որ Մարոկկոյի հետախուզությունը խափանել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դավադրությունը երկրում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ և զգուշացրել է, որ հնարավոր է՝ ահաբեկիչները օգտագործեն այն Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների վրա հարձակվելու համար, գրում է ria.ru-ն:
Հայտարարվում է, որ Մարոկկոյի հետախուզությունը բացահայտել է, որ ահաբեկիչները ստեղծել են չափազանց վտանգավոր նյութ, որը կարող է մահացու լինել նույնիսկ մաշկի հետ ամենակարճ շփման դեպքում: Ահաբեկիչները ծրագրել էին 16-ամյա մահապարտի մասնակցությամբ քիմիական և կենսաբանական հարձակումներ իրականացնել Մարոկկոյի չորս քաղաքներում՝ թիրախ ընտրելով կառավարության շենքը և զբոսաշրջային կենտրոնները: Մարոկկոյի հետախուզությունը ծրագրված ահաբեկչությունից մեկ օր առաջ բացահայտել է դավադրությունը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը