Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում: «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ` հաստատելով ռազմական գործությունները անհապաղ դադարեցնելու կոչը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լավովն ու Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղացողների» փորձերը` խթանելու առճակատումը Ղարաբաղում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
