Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել
Ադրբեջանից մատակարարվող բնական գազի պակասուրդն այս տարի համալրել չի հաջողվի։ Այս մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Կալաձեն հայտնել է, որ Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելու համար տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ՝ համապատասխան ներդրումներով, ինչին կողմերը պատրաստ են, սակայն այս տարի դա չի հաջողվի, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։ Նրա խոսքով՝ խոսքը ավելի մեծ ծավալներով գազի մատակարարման նոր նախագծի մասին է, որին մասնակցելու է SOCAR-ը։
