hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն՝ Արտաշ Հունանյանը: Օրեր առաջ քրեական գործ էր հարուցվել Կոտայքի մարզային քննչական վարչությանում: Գրել էինք, որ գործի շրջանակներում հարցաքննվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արզականի, Մեղրաձորի, Ծաղկաձորի մասնաճյուղերի աշխատակիցները:
«Կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար գումարներ է փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) մասնաճյուղերին, սակայն այդ գումարները նպատակին չեն ծառայել:
Քննչական կոմիտեից հաստատեցին Արտաշ Հունանյանին ձերբակալվելու փաստը եւ հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար:
Նշենք, որ Արտաշ Հունանյանը ՀՅԴ կուսակցությունից է, եւ 7-րդ գումարման ԱԺ ընտրություններում ռեյտինգային թեկնածու էր Կոտայքի մարզում:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը