Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական հստակ ձևակերպել է այն մոտեցումը, որը վերաբերում է Արցախի առնչությանն իրեն վերաբերվող բանակցություններին։ Նաև շատ հստակ բացատրել է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի մանդատը, ու՞մ կողմից է տրված այդ մանդատը և ինչպե՞ս կարող է վարչապետը իրականացնել այդ մանդատը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով, մանդատը ՀՀ վարչապետին տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և ինքն այդ մասով իրականացնելու է իր գործառույթը։ Ամենակարևորը, որ որևէ դեպքում Հայաստանը չի հրաժարվել իր պարտավորությունից՝ որպես բանակցող կողմ։ «Մենք միշտ պնդել ենք և ընդգծել ենք, որ Հայաստանը եղել և մնում է հիմնական երաշխավորողն Արցախի անվտանգության, որովհետև որևէ այլ բան այս աշխարհում չկա։ Այն ինչ որ այսօր ունենք, մեր ձեռքերով կառուցած անվտանգության համակարգն է։ Որևէ այլ համակարգ, այլ մեխանիզմ չկա։ Եվ միշտ շեշտադրում ենք և նորից ուզում եմ հստակ շեշտադրել. մեր հարցը վերաբերում է շատ կոնկրետ անվտանգությանը, շատ կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը։ Չկա վերադարձ անցյալին, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը», - ասել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ բացատրել ենք սա բազմաթիվ անգամ․ «1994 թվականին ստեղծվել, ձևավորվել է համակարգ, որը նպաստում է մեկ բանի, որն ապահովում է մեկ բան՝ ֆիզիկական անվտանգություն։ Եվ ստատուսի մեր պնդումը բխում է դրանից։ Չի կարող լինել վերադարձ անցյալին, որովհետև չի կարող լինել որևէ իրավիճակ, որտեղ մենք վնասենք այդ անվտանգության համակարգը։ Չի լինի։ Սա մենք ասել ենք  բազմաթիվ անգամ»։ Նա նշել է, որ հայկական կողմը մնում է վճռական, և մնում եէ ներգրավված և որևէ կերպ «մենք չենք փորձում ձևականացնել՝ փորձում ենք բարդացնել կամ ուղղել պարտավորություններն այլ ուղղությամբ»։ «Մենք մեր պարտավորությունների տերն ենք և բանակցում ենք մեր մասով։ Բայց եթե մենք արդյունքին ուղղված բանակցություններ պետք է վարենք, պետք է գիտակցենք և հաշվի առնենք այն, ինչ որ իրողություն է. Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից», - ասել է նա։ Հարցին՝ նախորդ երկու իշխանությունները ևս չունեին Արցախի ժողովրդից ստացած մանդատ, բայց փաստ է, որ նրանք բանակցել են: Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասել է․ «Ես կսահմանափակվեմ մեկ բանով, որովհետև բոլոր այդ հակադարձողների տեսակետները հաշվի չեն առնում այն, ինչը այսօր իրողություն է. ՀՀ վարչապետը ընտրությունների միջոցով ստացել է մանդատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից: Ինքը կարող է խոսել Տավուշի մարզի քաղաքացիների անունից մինչև Սյունիքի»: Նա նաեւ տեղեկացրել է, որ բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում, որովհետև նորից «մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, արտահայտելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը»: «Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումն արտգործնախարարների: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգ, հետո հունվարին եղավ հանդիպում արտգործնախարարների նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում: Սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու այն մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար: Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղությամբ», - ասված է նախարարի խոսքում: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Երեւանը շատ հստակ պահպանում է ձևաչափը, երբ Արցախի ղեկավարությունն ամբողջովին տալիս է «մեզ այն անհրաժեշտ ուղորդումը կամ նշանները, որոնք մեզ անհրաժեշտ է հաշվի առնել մեր մասով՝ որպես բանակցող կողմ»:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am