<<Էն վախտ, որ կռվում էիր թշմամու դեմ, դու Երկիրը պահեցիր: 94թ-ին պատերազմի 60 տոկոսը քո ուսերին մնաց: Ուզում եմ, որ բոլորն իմանան. դու հերոս ես Մանվել>>:
Սրանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են,ով, իրավամբ, ժլատ լինելով գովեստի խոսքեր շռայլելու մեջ, ի լուր աշխարհի և ի սարսափ թշնամու հայտարարել է, որ Արցախյան Հերոսամարտի հաղթանակի 60 տոկոսն ընկած է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի ուսերին:
Այսօր ՀՀ Վարչապետի նախագահությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել՝ նշելու Վազգեն Սարգսյանի 60 ամյակը, իսկ Մանվել Գրիգորյանը շուրջ քսան ծանր հիվանդություններով հանդերձ շարունակում է մնալ կալանքի տակ:
Եթե նրան մեղադրում են նախկինում կատարած հանցագործությունների, բացասական պահվածքի մեջ, ուրեմն պարտավոր են մեղադրել այդ ժամանակների բոլոր բարձրաստիճան իշխանավորներին, սկսած առաջին նախագահից ու Վազգեն Սարգսյանից: Թե չէ ներքնաշորերի ու տուշոնկաների սարքած գործը, մեղմ ասած, բարոյական չէ: Ինչպես և բարոյական չէ Սպարապետի 60 ամյակի կառավարական մակարդակով արարողությանը մասնակցել, իսկ Սպարապետի կողմից մեծարանքի ենթարկված հիվանդ մարդուն զնդանել ու խոշտանգել:
Լևոն Բաղդասարյան
Փաստաբան
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը