ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր և հայտարարել ոչ աշխատանքային,տեղեկություն էր տարածել «Ժամանակ» թերթը։
Ըստ թերթի, Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի այդ հարցը։
Լրագրողներից մեկը նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի՝ այս նախաձեռնության հետ կապված, և այդ օրն ի վերջո ո՞ր քաղաքացու օրն է լինելու։
«Իրեն հարգող յուրաքանչյուր հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխության օրացույցը։Օրինակ՝ Ֆրանսիայում մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց նոր ֆրանսիական հեղափոխական օրացույց, որտեղ պատմությունը սկսվում էր 1792 թվականի, եթե չեմ սխալվում՝ սեպտեմբերի 22-ից։ Օրացույցում շաբաթները վերացվեցին և սահմանվեցին տասնօրյակներ, յուրաքանչյուր ամիս ստացավ հեղափոխական անուն։ Կար շատ հետաքրքիր ու կարևոր նրբություն, տարվա յուրաքանչյուր օր ուներ իր անունը, օրինակ՝ կովի, գազարի օր, կար նաև ոչխարի օր։ Չգիտեմ՝ բանանի օր կա՞ր, թե՞ չկար, ըստ ամենայնի՝ կար, որովհետև բանանը Եվրոպա սպառողական նպատակներով սկսեց ավելի ուշ ներմուծվել»,- ասաց Ա. Աշոտյանը։
«Նման նախադեպ է եղել նաև Խորհրդային Միության սոցիալիստական հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ստեղծված նոր օրացույցում շաբաթը ոչ թե 7 օր էր, այլ՝ 5։Ֆրանսիական հեղափոխական օրացույցը վերացվեց, երբ Նապոլեոնը դարձավ կայսր, Խորհրդային Միության օրացույցը հենց Միության ժամանակ էլ վերացվեց։ Եթե գնանք այս տրամաբանությամբ, ապա օրինագծի հեղինակներին կառաջարկեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել՝ որպես Արցախի փրկության օր։ Եթե այդպես պետք է գնանք, գնանք այս ճանապարհով՝ Արցախի փրկության օր։ Իհարկե, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս հասարակական-քաղաքական, պետական մտքի այսօրվա սնանկությունը, երբ հանրային-քաղաքական դիսկուրսն իր նշաձողով իջել է «պլինտուսի» մակարդակի»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը