«Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան»

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ չե՞ք ուզում Նիկոլին ցմահ տիրակալ հռչակել, Հայաստանն էլ՝ Նիկոլստան Անցյալ շաբաթը ռեկորդային էր խայտառակ իրադարձություններով: ▪️ Նախ, պարզվեց, որ ազգիս թավշյա վարչապետ Փաշինյանը պատրաստվում է առանց օրակարգի հստակեցման հանդիպել Ալիևի հետ: Դուշանբեի վերելակում անօրակարգ հանդիպման խայտառակ հետևանքները դեռ չենք մարսել: ▪️ Նիկոլից իմացանք, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ: Ուրեմն, Բրյուսել թռչելուց առաջ թող բարի լինի ցուցակը ներկայացնի՝ նոր թռչի ուր ուզում է: Եթե չներկայացրեց, ուրեմն գործ ունենք Փաշինյանի հերթական սուտ ու անպատասխանատու հայտարարության հետ: ▪️ Նիկոլի նախարարներից մեկը հայտարարեց, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի, այսինքն՝ կզրկվեն հացի գումար վաստակելու հնարավորությունից: ▪️ Հպարտ ու երջանիկ իշխանությունը քանդում է մայրաքաղաք Երևանի պատմական հուշարձաններից մեկը: Վանդալների ականջը կանչի: ▪️ ԿԳ տխրահռչակ նախարարի հերթական ճնշումը՝ հեռացնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ձախողվեց: ▪️ Չնայած Նիլոլի պնդումներին, թե Մարտի 1-ը բացահայտված է, պարզ դարձավ, որ ընդամենը սպեկուլյացիա է և առ այսօր որևէ մեղադրանք 10 զոհերի պահով առաջադրված չէ: Այստեղ ևս գործ ունենք Փաշինյանի հերթական ստի հետ: ▪️ Նիկոլամերձ շրջանակներում առաջարկում են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր: Շատ համեստ չե՞ք, հպարտներ ջան: Միանգամից հռչակեք Փաշինյանին ցմահ տիրակալ, իսկ երկիրն էլ վերանվանեք Նիկոլստան: Հ.Գ. Եթե ապրիլի 23-ը ցանկանում եք նշել, ապա հուշեմ… 1920թ. ապրիլի 23-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս: Սա հաստատ ավելի կարևոր է, քան հպարտների իշխանազավթումը»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am