Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առնչությամբ և հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շրջահայաց կգտնվեն, հաղորդում է РИА Новости-ն: «Մենք անհանգստացած ենք, քանի որ զինված հակամարտությունը տեղի է ունենում Վրաստանի հարևանությամբ՝ երկու եղբայրական ժողովուրդների միջև: Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր երկրում, մեր հարևանների մոտ, և ցանկանում ենք նպաստել բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը: Այդ պատճառով ողջունում ենք այդ գործընթացում միջազգային հանրության ակտիվությունը: Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շրջահայաց կգտնվեն»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:
