Բողոքի ակցիա Ադրբեջանում. կան ձերբակալվածներ
Ադրբեջանի Սիյազանի շրջանում բողոքի ակցիայի ընթացքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ, Սիյազանի, Ֆիզուլիի, Աղսուի եւ այլ շրջաններում անկարգությունների կազմակերպման հետեւում կանգնած են ընդդիմադիր «Ազգային ժակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունները: «Մուսավաթի» ղեկավար Արիֆ Հաջիլին արդեն կանչվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ նրան կհարցաքննեն:
