«Եթե պետք է գնանք այսպիսի տրամաբանությամբ, ես կառաջարկեմ օրինագծի հեղինակներին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել որպես Արցախի փրկության օր»,- մարտի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու վերաբերյալ տեղեկությանը:
Աշոտյանի խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս հասարակական-քաղաքական-պետական մտքի սնանկությունը: «Քաղաքական, տնտեսական, հանրային դիսկուրսն իջել է «плинтус»-ի մակարդակի»,- ասաց նա:
Նա, որպես օրինակ հիշեց Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ սահմանված հեղափոխական օրացույցի մասին. «Ֆրանսիայում մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց օրացույց, որտեղ օրինակ պատմությունը սկսվում էր 1792 թվականի սեպտեմբերի 22-ից, երբ հանրապետություն հռչակվեց։ Ամեն ամսին տվեցին հեղափոխական անունները, տարվա ամեն մի օր ուներ իր անունը։ Այս օրացույցը վերացրեց Նապոլեոն, երբ դարձավ կայսր»։
ՀՀԿ փոխխոսնակի համոզմամբ՝ սա ցույց է տալիս պետական մտքի սնանկությունը. «Իհարկե այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ցույց է տալիս պետական մտքի սնանկությունը»։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը